2023 թվականի N_ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀՐՇԵՋ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ՋՈԿԱՏԻ ՇԱՐԺԱԿԱՆ ՎԱԳՈՆ-ՏՆԱԿԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջով, հիմք ընդունելով ՀՀ ՆԳՆ փրկարարական ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Մարտունու հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատարի 24.07.2023 թվականի թիվ 4332-Ք դիմումը և հաշվի առնելով հրշեջ փրկարարական ջոկատի կողմից համայնքի տարածքում իրականացված ծառայությունները՝
- Թույլատրել Մարտունի համայնքի ղեկավարին ՀՀ ՆԳՆ փրկարարական ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Մարտունու հրշեջ փրկարարական ջոկատի շարժական վագոն-տնակը վերանորոգելու նպատակով համայնքի բյուջեի միջոցներից տրամադրել 415000 (չորս հարյուր տասնհինգ հազար) դրամի շինարարական նյութեր։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ
|
|
|
Նախագծի քննարկման արձանագրությունը |
|
|
|