Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և 90-րդ հոդվածի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է.
- Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի 2024 թվականի բյուջեում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 2025 թվականի սուբվենցիոն ծրագրերի նախագծանախահաշվային փաստաթղթեր կազմելու և փորձաքննություն անցկացնելու դիմաց վճարումներ կատարելու նպատակով Մարտունի համայնքի բյուջեի պահուստային ֆոնդից 44660.0 հազար դրամ հատկացնել համայնքի բյուջեի ֆոնդային մաս և բաշխել հետևյալ ոլորտներին՝ ա. «Փողոցների լուսավորում» նախահաշվի 5134 հոդվածին՝ 4800,0 հազար դրամ, բ. «Ջրամատակարարում և ջրահեռացում» նախահաշվի 5134 հոդվածին՝ 6260,0 հազար դրամ, գ. «Բնակարանային շինարարություն և կոմունալ տնտեսություն» նախահաշվի 5134 հոդվածին՝ 33600.0 հազար դրամ։ 2) «Ապարատի պահպանման ծախսեր» նախահաշվի 5122 հոդվածից պակասեցնել 49000.0 հազար ՀՀ դրամ, 5134 հոդվածից՝ 1000.0 հազար դրամ: Նշված գումարներից 48000.0 հազար դրամն ավելացնել «Մշակույթի տներ և ակումբներ» նախահաշվի 5122 հոդվածին, 1000,0 հազար դրամը՝ 5129 հոդվածին և 1000,0 հազար դրամը՝ «Նախադպրոցական կրթություն» նախահաշվի 5134 հոդվածին: 3) «Սպորտային միջոցառումների կազմակերպում» նախահաշվի 4269 հոդվածից պակասեցնել 450,0 հազար ՀՀ դրամ և ավելացնել նույն նախահաշվի 4727 հոդվածին: 4) «Ջրամատակարարում և ջրահեռացում» նախահաշվի 4251 հոդվածից պակասեցնել 2500,0 հազար դրամ, «Ապարատի պահպանման ծախսեր» նախահաշվի 4251 հոդվածից պակասեցնել 6000,0 հազար դրամ: Նշված գումարներից 3500.0 հազար դրամն ավելացնել «Նախադպրոցական կրթություն» նախահաշվի 4251 հոդվածին, 5000.0 հազար դրամը՝ «Ճանապարհային տրանսպորտ» նախահաշվի 4251 հոդվածին։ 5) «Ընդհանուր բնույթի» նախահաշվի 4269 հոդվածից պակասեցնել 11000,0 հազար դրամ և ավելացնել «Գյուղատնտեսություն» նախահաշվի 4216 հոդվածին։ 6) «Նախադպրոցական կրթություն» նախահաշվի 5122 հոդվածից պակասեցնել 1000,0 հազար դրամ և ավելացնել նույն նախահաշվի 5113 հոդվածին։ 7) «Մշակույթի տներ և ակումբներ» նախահաշվի 5132 հոդվածից պակասեցնել 2000.0 հազար դրամ և ավելացնել նույն նախահաշվի 5122 հոդվածին։ 8) «Ճանապարհային տրանսպորտ» նախահաշվի 5112 հոդվածից պակասեցնել 5300.0 հազար դրամ և ավելացնել նույն նախահաշվի 5113 հոդվածին։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|