Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, 92-րդ հոդվածի 4-րդ մասի, Բյուջետային համակարգի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է.
- Տալ համաձայնություն Եվրոպայի խորհրդի (ԵԽ) կողմից իրականացվող Աջակցություն Հայաստանում փախստականներին ընդունած համայնքներին ծրագրի շրջանակներում վճարումներ իրականացնելու համար ՀՀ Գանձապետական համակարգում բացել ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքապետարանի համար առանձնացված արտաբյուջետային հաշիվ:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|