Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում ընդգրկված` պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, անհատույց (մշտական) օգտագործման, վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրման կարգը հաստատելու մասին» №16-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետի պահանջով՝ համայնքի ավագանին որոշում է․
- Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծովասար բնակավայրի վարչական տարածքում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող 225.0 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության արոտավայրը 3 տարի ժամկետով տրամադրել վարձակալության իրավունքով։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|