Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի և 79-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի պահանջներով, նկատի ունենալով, որ Մարտունի համայնքը չունի մարզադաշտ, իսկ համայնքի տարածքում առկա միակ մարզադաշտում գտնվող շինությունները հանդիսանում են ֆիզիկական անձի սեփականություն, և նրա հետ ձեռք է բերվել մարզադաշտում գտնվող շինությունները գնելու փոխադարձ համաձայնություն՝
- Տալ համաձայնություն Մարտունի համայնքի բյուջեից 20 միլիոն դրամ հատկացնել Մարտունի քաղաքի Գետափնյա 2 փողոց, թիվ 22 հասցեի գտնվող մարզադաշտում գտնվող շինությունները գնելու նպատակով։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|