2023 թվականի N_ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱԴԻՆԱ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ՝ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ 3.0 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԱՐՈՏԱՎԱՅՐԵՐԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում ընդգրկված` պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, անհատույց (մշտական) օգտագործման, վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրման կարգը հաստատելու մասին» N16-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետի պահանջը՝
- Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Մադինա բնակավայրի վարչական սահմաններում ընդգրկված՝ պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության 3.0 հա մակերեսով արոտավայրը (հիմք՝ իրադրության հատակագծեր) երեք տարի ժամկետով տրամադրել վարձակալության։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ
|
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(14.30 Կբ)
|
|
|
Նախագծի քննարկման արձանագրությունը |
|
|
|