2025 թվականի N_  |   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԵՂՀՈՎԻՏ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 05-027-0435-0144 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ 1.2576 ՀԱ ԵՎ 05-027-0435-0146 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ 0.9295 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՆԵՐՈՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՐԵԼԱՀՈՂԵՐԸ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ   | 
 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջով՝ համայնքի ավագանին որոշում է. 
- Համաձայնություն տալ՝ 
 1) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Գեղհովիտ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 05-027-0435-0144 կադաստրային ծածկագրով 1.2576 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողը 15 (տասնհինգ) տարի ժամկետով մրցութային կարգով տրամադրել վարձակալության իրավունքով՝ վարձակալության տարեկան վարձավճարի մեկնարկային գինը սահմանելով 13000 (տասներեք հազար) ՀՀ դրամ:  2) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Գեղհովիտ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 05-027-0435-0146 կադաստրային ծածկագրով 0.9295 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողը 15 (տասնհինգ) տարի ժամկետով մրցութային կարգով տրամադրել վարձակալության իրավունքով՝ վարձակալության տարեկան վարձավճարի մեկնարկային գինը սահմանելով 10000 (տասը հազար) ՀՀ դրամ: 
-  Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
 
  | 
| 
 | 
  ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                         ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ
 
 
  | 
 | 
| Կից փաստաթղթեր՝ | 
  | 
(874.09 Կբ)
  |  
 
 |  
  | 
| Նախագծի քննարկման արձանագրությունը | 
 |  
  | 
 |