Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջով՝
- Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծովասար բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 05-036-0210-0004 ծածկագրով 1.4277 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասը, որից վարելահող՝ 0.7495 հա, արոտավայր՝ 0.6782 հա (հիմք՝ 2023 թվականի փետրվարի 2-ի №02022023-05-0014 սեփականության իրավունքի գրանցման վկայական), քսանհինգ տարի ժամկետով մրցութային կարգով տրամադրել վարձակալության՝ վարելահողի տարեկան վարձավճարի մեկնարկային գինը սահմանելով 8500 դրամ, իսկ արոտավայրի տարեկան վարձավճարի մեկնարկային գինը՝ 2300 դրամ։
- Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծովասար բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 05-036-0204-0002 ծածկագրով 0.6264 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասը, որից վարելահող՝ 0.3264 հա, արոտավայր՝ 0.3 հա (հիմք՝ 2023 թվականի փետրվարի 2-ի №02022023-05-0053 սեփականության իրավունքի գրանցման վկայական), քսանհինգ տարի ժամկետով մրցութային կարգով տրամադրել վարձակալության՝ վարելահողի տարեկան վարձավճարի մեկնարկային գինը սահմանելով 3700 դրամ, իսկ արոտավայրի տարեկան վարձավճարի մեկնարկային գինը՝ 1100 դրամ։
- Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծովասար բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 05-036-0210-0003 ծածկագրով 0.243 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասը, որից վարելահող՝ 0.2064 հա, արոտավայր՝ 0.0366 հա (հիմք՝ 2023 թվականի փետրվարի 2-ի №08022023-05-0046 սեփականության իրավունքի գրանցման վկայական), քսանհինգ տարի ժամկետով մրցութային կարգով տրամադրել վարձակալության՝ վարելահողի տարեկան վարձավճարի մեկնարկային գինը սահմանելով 2300 դրամ, իսկ արոտավայրի տարեկան վարձավճարի մեկնարկային գինը՝ 300 դրամ։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|