Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով Մադինա բնակավայրի վարչական ղեկավարի 2022 թվականի նոյեմբերի 14-ի №76 գրությունը․
- Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Մադինա բնակավայրի մշակույթի կենտրոնի 2-րդ հարկում գտնվող 30 քմ մակերեսով տարածքը (հասցեն՝ ՀՀ Գեղարքունիքի մարզ, Մարտունի համայնք, Մադինա բնակավայր, 1-ին փողոց, թիվ 34) անհատույց օգտագործման իրավունքով անժամկետ տրամադրել Մադինայի բժշկամանկաբարձական կետին:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|