2022 թվականի N_ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԵՂՀՈՎԻՏ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 05-027-0532-0336 ԾԱԾԿԱԳՐՈՎ 5.00013 ՀԱ ԵՎ 05-027-0532-0337 ԾԱԾԿԱԳՐՈՎ 5.0 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՆԵՐՈՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՈՏԱՎԱՅՐԵՐԸ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով․
- Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Գեղհովիտ բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 05-027-0532-0336 ծածկագրով 5.00013 հա (հիմք՝ 2022 թվականի սեպտեմբերի 28-ի N28092022-05-0029 սեփականության իրավունքի գրանցման վկայական) և 05-027-0532-0337 ծածկագրով 5.0 հա (հիմք՝ 2022 թվականի սեպտեմբերի 28-ի N28092022-05-0030 սեփականության իրավունքի գրանցման վկայական) մակերեսներով գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայրերը մրցութային կարգով տրամադրել վարձակալության:
- Արոտավայրերը վարձակալության հանձնել քսանհինգ տարի ժամկետով։
- Յուրաքանչյուր արոտավայրի տարեկան վարձավճարի մեկնարկային գինը 1 հեկտարի համար սահմանել 5000 (հինգ հազար) ՀՀ դրամ։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ
|
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(13.98 Կբ)
|
|
|
Նախագծի քննարկման արձանագրությունը |
|
|
|