Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 5-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի մայիսի 22-ի №04-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 30-01-23 «Քաղաքաշինություն. քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» շինարարական նորմերի 128-րդ կետը, Մարտունի համայնքի Վարդենիկ բնակավայրի վարչական ղեկավարի 22.08.2023 թվականի №137 գրությունը՝
- Տալ համաձայնություն Մարտունի համայնքի Վարդենիկ բնակավայրի բնակիչ Կարեն Նարիբեկի Կարեյանի կողմից Վարդենիկ բնակավայրի Կամո Շահինյանի փողոց, թիվ 31 հասցեում գտնվող իր բնակելի կառուցապատման հողամասի սահմանագծով համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի (հողամասի) սահմանին կից ինքնակամ կառուցած բնակելի տունը և օժանդակ շինություններն օրինականացնելու:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|