2022 թվականի N_ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N11-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածի պահանջներով՝
- Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ավագանու կանոնակարգը հաստատելու մասին» N11-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը՝
1) հավելվածի 43-րդ կետում «Համայնքապետարանում» բառը փոխարինել «Համայնքի նիստերի դահլիճում կամ ավագանու որոշած այլ վայրում» բառերով. 2) հավելվածի 44-րդ կետից լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 45-րդ կետով. «45. Մինչև 7 անդամ ունեցող Խմբակցությունն ունենում է համայքնապետարանի աշխատակազմի հաստիքացուցակով սահմանված մեկ գործավար և մեկ փորձագետ, 7-ից ավել անդամ ունեցող Խմբակցությունը՝ մեկ գործավար և երկու փորձագետ:»:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՀՈՎԵՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ
|
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(14.35 Կբ)
|
|
|
Նախագծի քննարկման արձանագրությունը |
|
|
|