Այսօր: Կիրակի, 24 Նոյեմբերի 2024թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 59
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 147
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԴԱՎԻԹ ՔԵՖՈՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԼԻՃՔ, ՎԱՂԱՇԵՆ ԵՎ ԾՈՎԻՆԱՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԾԱՌԵՐԸ ՀԱՏԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի և 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով «Լիճք հանքային ջրերի գործարան» ՍՊԸ-ի տնօրենի 20.09.2024 թվականի դիմումը և Լիճք բնակավայրի վարչական ղեկավարի 20.09.2024 թվականի №242, «ՀԷՑ» ՓԲԸ «Գեղամա» մասնաճյուղի «Մարտունի» էլեկտրական ցանցի պետի 22.10.2024 թվականի թիվ 01/ԱԽ-552 և Ծովինար բնակավայրի վարչական ղեկավարի 24.10.2024 թվականի թիվ 264-24 գրությունները՝ համայնքի ավագանին որոշում է.

1.Համաձայնություն տալ հատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Լիճք բնակավայրի վարչական տարածքում գտնվող 05-039-0064-0006 կադաստրային ծածկագրով 4.13088 հա մակերեսով արդյունաբերական օբյեկտների տարածքում գտնվող 9 (ինը), Վաղաշեն բնակավայրում գտնվող 9 (ինը) և Ծովինար բնակավայրում 05-052-0003-0052 կադաստրային ծածկագրով հողամասի վրա գտնվող 5 (հինգ) բարդի տեսակի ծառերը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ


Նախագիծ կազմող ՍՎԵՏԼԱՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner