Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի և 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով «Լիճք հանքային ջրերի գործարան» ՍՊԸ-ի տնօրենի 20.09.2024 թվականի դիմումը և Լիճք բնակավայրի վարչական ղեկավարի 20.09.2024 թվականի №242, «ՀԷՑ» ՓԲԸ «Գեղամա» մասնաճյուղի «Մարտունի» էլեկտրական ցանցի պետի 22.10.2024 թվականի թիվ 01/ԱԽ-552 և Ծովինար բնակավայրի վարչական ղեկավարի 24.10.2024 թվականի թիվ 264-24 գրությունները՝ համայնքի ավագանին որոշում է. 1.Համաձայնություն տալ հատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Լիճք բնակավայրի վարչական տարածքում գտնվող 05-039-0064-0006 կադաստրային ծածկագրով 4.13088 հա մակերեսով արդյունաբերական օբյեկտների տարածքում գտնվող 9 (ինը), Վաղաշեն բնակավայրում գտնվող 9 (ինը) և Ծովինար բնակավայրում 05-052-0003-0052 կադաստրային ծածկագրով հողամասի վրա գտնվող 5 (հինգ) բարդի տեսակի ծառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |