Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և 90-րդ հոդվածի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է.
- Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի 2025 թվականի բյուջեում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) բյուջեի պահուստային ֆոնդից ընդամենը 650100.0 հազար դրամ հատկացնել համայնքի բյուջեի ֆոնդային մաս և բաշխել հետևյալ ոլորտներին. ա. «Ոռոգման համակարգերի վերանորոգում և շահագործում» նախահաշվի 5112 ծախսային հոդվածին 254800.0 հազար դրամ՝ Մարտունի համայնքում նոր ոռոգման համակարգեր կառուցելու նպատակով, բ. «Ջրամատակարարում և ջրահեռացում» նախահաշվի 5112 հոդվածին 145200.0 հազար դրամ՝ Մարտունի համայնքում նոր խմելու ջրագծեր և օրվա կարգավորիչ ջրամբարներ կառուցելու նպատակով, գ. «Նախադպրոցական կրթություն» նախահաշվի 5113 հոդվածին 55100,0 հազար դրամ` Մարտունի համայնքի Արծվանիստ բնակավայրի մանկապարտեզի շենքի հիմնանորոգման, բակային հատվածի բարեկարգման, ինչպես նաև գույքի ձեռքբերման ու կահավորման նպատակով, դ. «Փողոցների լուսավորում» նախահաշվի 5112 հոդվածին 120100.0 հազար դրամ՝ Մարտունի համայնքում նոր լուսավորման համակարգեր կառուցելու նպատակով, ե. «Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ» նախահաշվի 5112 հոդվածին 72000.0 հազար դրամ՝ Ծակքար բնակավայրում հանդիսությունների սրահ կառուցելու նպատակով, զ. «Գազաֆիկացում» նախահաշվի 5113 հոդվածին 1000.0 հազար դրամ՝ Ծովասար բնակավայրում գազատար խողովակների վերատեղադրման նպատակով, է. «Պաշտպանություն» նախահաշվի 5129 հոդվածին 1900.0 հազար դրամ՝ համայնքի էլեկտրաական շչակների թվային կառավարման, հսկման համակարգերի ձեռքբերման և տեղադրման նպատակով։ 2) Համայնքի բյուջեի «Ապարատի պահպանման ծախսեր» նախահաշվի 4251 հոդվածից պակասեցնել 15200.0 հազար դրամ և հատկացնել. ա. «Նախադպրոցական կրթություն» նախահաշվի 4251 հոդվածին 11000.0 հազար դրամ՝ Մարտունի համայնքի Երանոս, Ծովասար, Վաղաշեն բնակավայրերի մանկապարտեզների շենքերի ընթացիկ վերանորոգման նպատակով, բ․ «Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ» նախահաշվի 4241 հոդվածին 4200.0 հազար դրամ՝ Մարտունի համայնքի բնակավայրերի վարչական տարածքներում խմելու-կենցաղային նպատակով օգտագործվող ջրաղբյուրների վերաբերյալ հիդրոերկրաբանական տեղեկատվություններ և անձնագրեր ստանալու նպատակով։ 3) «Փողոցների լուսավորում» նախահաշվի 5121 հոդվածից պակասեցնել 25000.0 հազար դրամ, «Կենսաբազմազանություն և բնության պաշտպանություն» նախահաշվի 5131 հոդվածից պակասեցնել 15000.0 հազար դրամ և հատկացնել «Կեղտաջրերի հեռացում» նախահաշվի 5113 հոդվածին՝ Մարտունի համայնքի Երևանյան և Մյասնիկյան փողոցների կոյուղագծերի վերանորոգման նպատակով: Հիմք ընդունելով «Գնումների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 04.05.2017 թվականի N526-Ն որոշման 23-րդ կետի 5-րդ ենթակետի դրույթները՝ տալ համաձայնություն գնման ընթացակարգը կազմակերպել մեկ անձից։ 4) «Կենսաբազմազանություն և բնության պաշտպանություն» նախահաշվի 4657 հոդվածից պակասեցնել 12000.0 հազար դրամ, «Ոռոգման համակարգերի վերանորոգում և շահագործում» նախահաշվի 4657 հոդվածից պակասեցնել 12000.0 հազար դրամ, «Գյուղատնտեսություն» նախահաշվի 4657 հոդվածից պակասեցնել 15000.0 հազար դրամ, «Բնակարանային շինարարություն և կոմունալ ծառայություն» նախահաշվի 4657 հոդվածից պակասեցնել 12000.0 հազար դրամ, «Գեղարվեստի դպրոց» նախահաշվի 4657 հոդվածից պակասեցնել 12000.0 հազար դրամ և հատկացնել «Ճանապարհային տրանսպորտ» նախահաշվի 4251 հոդվածին՝ Մարտունի քաղաքի Երևանյան և Մյասնիկյան ասֆալտապատ փողոցների փոսալցման, գծանշման և կահավորման նպատակով: 5) «Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ» նախահաշվի 4269 հոդվածից պակասեցնել 10000.0 հազար դրամ, 4657 հոդվածից պակասեցնել 9000.0 հազար դրամ, «Այլ մշակութային միջոցառումներ» նախահաշվի 4267 հոդվածից պակասեցնել 14000.0 հազար դրամ և հատկացնել. ա. «Մշակույթի տներ և ակումբներ» նախահաշվի 4269 հոդվածին 1000.0 հազար դրամ՝ հատուկ նպատակային ապրանքներ գնելու նպատակով, բ. «Ոռոգման համակարգերի վերանորոգում և շահագործում» նախահաշվի 4252 հոդվածին 1000.0 հազար դրամ՝ մեքենասարքավորումների (խորքային հորերի մղիչ պոմպեր) վերանորոգման նպատակով, գ. «Նախադպրոցական կրթություն» նախահաշվի 4267 հոդվածին 31000.0 հազար դրամ՝ Մարտունի համայնքի մանկապարտեզների համար կենցաղային ապրանքներ և սննունդ գնելու նպատակով:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|