Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում ընդգրկված` պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, անհատույց (մշտական) օգտագործման, վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրման կարգը հաստատելու մասին» N16-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետի պահանջը՝
- Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծակքար բնակավայրի վարչական սահմաններում ընդգրկված՝ պետական սեփականություն հանդիսացող 05-045-0310-0001 ծածկագրով 0.9067 հա, 05-045-0304-0001 ծածկագրով 210.5 հա, 05-045-0304-0001 ծածկագրով 29.65 հա, 05-045-0311-0001 ծածկագրով 55.08 հա, 05-045-0314-0001 ծածկագրով 0.1082 հա, 05-045-0308-0001 ծածկագրով 0.2567 հա, մակերեսներով (ընդհանուր մակերեսը՝ 296.5016 հա) գյուղատնտեսական նպատակային նշանակության խոտհարքները տրամադրել վարձակալության։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|