2025 թվականի N_  |   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մ-10, ՍԵՎԱՆ-ՄԱՐՏՈՒՆԻ-ԳԵՏԱՓ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀԻ ԿՄ80+000+ԿՄ94+000 ՀԱՏՎԱԾՈՒՄ «ՇԱՆԹ-ՍԵՅՐԱՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ  ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԱՌԱՋԱՑԱԾ ԱՆԴԵԶԻՏԱԲԱԶԱԼՏԱՅԻՆ ՔԱՐԱԲԵԿՈՐՆԵՐԻ ԵՎ ՀՈՂԱԳՐՈՒՆՏ-ԱՎԱԶԱԿՈՊԻՃԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՐԺԵՔՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ   | 
 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջով, հիմք ընդունելով ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքապետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետի 28.10.2025 թվականի եզրակացությունը՝ համայնքի ավագանին որոշում է. 
- Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մ-10, Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ80+000+կմ94+000 հատվածում «Շանթ-Սեյրան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից կատարված շինարարական աշխատանքների արդյունքում առաջացած 5000 խորանարդ մետր ծավալով անդեզիտաբազալտային քարաբեկորների և 9000 խորանարդ մետր ծավալով հողագրունտ-ավազակոպիճի օգտագործման համար սահմանել հետևյալ արժեքները՝ 
 1) անդեզիտաբազալտային քարաբեկորների 1 խորանարդ մետրի համար՝ 550 (հինգ հարյուր հիսուն) ՀՀ դրամ,  2) հողագրունտ-ավազակոպիճի 1 խորանարդ մետրի համար՝ 500 (հինգ հարյուր) ՀՀ դրամ։  
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 
  | 
| 
 | 
  ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                         ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ
 
 
  | 
 | 
| Կից փաստաթղթեր՝ | 
  | 
(150.22 Կբ)
  |  
 
 |  
  | 
| Նախագծի քննարկման արձանագրությունը | 
 |  
  | 
 |