Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 188
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 113
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԹԱԹՈՒԼ ԴԱՎԹՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և 90-րդ հոդվածի, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 04.05.2017 թվականի N526-Ն որոշման 23-րդ կետի 5-րդ ենթակետի դրույթները, «Մարտունի համայնքի թիվ 1 կոմունալ սպասարկում և բարեկարգում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի 29.08.2024 թվականի թիվ 18 գրությունը, ինչպես նաև հաշվի առնելով աղբատար մեքենաների անսարքության արդյունքում Մարտունի համայնքում ստեղծված սանիտարահիգիենիկ իրավիճակը՝ համայնքի ավագանին որոշում է.

  1. Հայաստանի Հնարապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի 2024 թվականի բյուջեի պահուստային ֆոնդից ընդամենը 12460.0 հազար դրամ հատկացնել համայնքի 2024 թվականի բյուջեի ֆոնդային մաս: Բյուջեի ծախսային մասում նշված գումարը հատկացնել.
    1) բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման «Բնակարանային շինարարություն և կոմունալ ծառայություն» նախահաշվի 5129 հոդվածին 7960.0 հազար դրամ՝ համայնքի թիվ 1 և թիվ 2 կոմունալ սպասարկում և բարեկարգում ՀՈԱԿ-ների կարիքների համար մեքենասարքավորումներ ձեռք բերելու նպատակով.
    2) բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման «Կեղտաջրերի հեռացում» նախահաշվի 5113 հոդվածին 4500.0 հազար դրամ՝ Մարտունի քաղաքի Նարեկացու փողոցի մի հատվածի կոյուղագծերի վերանորոգման նպատակով։
  2. Տալ համաձայնություն գնման ընթացակարգերը կազմակերպել մեկ անձից:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ


Նախագիծ կազմող ՍՎԵՏԼԱՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(156.63 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner