2023 թվականի N_ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջով`
- Մարտունի համայնքի 2023 թվականի վարչական բյուջեի ծախսային մասում կատարել հետևյալ փոփոխությունները՝ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման.
ա) «Ջրամատակարարում և ջրահեռացում» նախահաշվի 4657 հոդվածից պակասեցնել 15000.0 հազար դրամ. բ) «Ոռոգման համակարգերի կառուցում և վերանորոգում» նախահաշվի 4657 հոդվածից պակասեցնել 10000.0 հազար դրամ. գ) «Գյուղատնտեսություն» նախահաշվի 4657 հոդվածից պակասեցնել 15000.0 հազար դրամ. դ) «Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ» նախահաշվի 4657 հոդվածից պակասեցնել 22000.0 հազար դրամ: Ընդամենը 62000.0 հազար դրամը որպես սուբսիդիա հատկացնել Մարտունի համայնքի 2023 թվականի բյուջեի բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման «Նախադպրոցական կրթություն» նախահաշվի 4511 հոդվածին` Մարտունի համայնքի Ծովինար, Զոլաքար և Վաղաշեն բնակավայրերում նոր բացվող մանկապարտեզների գործունեությունն ապահովելու նպատակով:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ
|
|
|
Նախագծի քննարկման արձանագրությունը |
|
|
|