Այսօր: Երեքշաբթի, 4 Նոյեմբերի 2025թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 312
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 144
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԹԱԹՈՒԼ ԴԱՎԹՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջով՝ համայնքի ավագանին որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի 2025 թվականի բյուջեում կատարել հետևյալ փոփոխությունները՝
    1) «Շրջակա միջավայրի պաշտպանություն» բաժնի «Կենսաբազմազանություն և բնության պաշտպանություն» նախահաշվի 4251 հոդվածից պակասեցնել 4000.0 հազար դրամ և հատկացնել նույն նախահաշվի 4637 հոդվածին՝ Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի շրջանակներում որպես հիմնադիր անդամ և շահառու հանդիսացող համայնք՝ «Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» ՍՊԸ-ին դրամաշնորհ հատկացնելու նպատակով։
    2) «Ապարատի պահպանման ծախսեր» նախահաշվի 5121 հոդվածից պակասեցնել 5800.0 հազար դրամ և հատկացնել նույն նախահաշվի 5113 հոդվածին՝ Մարտունի քաղաքի Երևանյան փողոցի լուսավորության համակարգի կապիտալ վերանորոգման նպատակով 10 ԿՎՏ հզորության 3x70 ստորգետնյա մալուխ ձեռք բերելու նպատակով։ Հիմք ընդունելով «Գնումների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 04.05.2017 թվականի N526-Ն որոշման 23-րդ կետի 5-րդ ենթակետի դրույթները՝ տալ համաձայնություն գնման ընթացակարգը կազմակերպել մեկ անձից։
    3) «Ապարատի պահպանման ծախսեր» նախահաշվի 5121 հոդվածից պակասեցնել 20800.0 հազար դրամ և հատկացնել.
    ա․ «Փողոցների լուսավորում» նախահաշվի 5113 հոդվածին 5800.0 հազար դրամ,
    բ. «Կեղտաջրերի հեռացում» նախահաշվի 5113 հոդվածին 13000.0 հազար դրամ և 5134 հոդվածին 2000.0 հազար դրամ՝ Մարտունի համայնքի Երևանյան և Մյասնիկյան փողոցների կոյուղագծերի վերանորոգման աշխատանքների նախագծա-նախահաշվային փաստաթղթեր կազմելու և աշխատանքներ կատարելու նպատակով։
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ


Նախագիծ կազմող ՍՎԵՏԼԱՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner