Ղեկավարվելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի պահանջով՝
- Արցախյան առաջին, քառօրյա և 44-օրյա պատերազմներում Մարտունի համայնքի զոհված զինծառայողների՝ առևտրի գործունեությամբ զբաղվող ընտանիքի անդամների (ծնողներ, ամուսին, երեխաներ) համար 2022 թվականին կիրառել ոգելից և ալկոհոլային խմիչքների կամ ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նշանակության ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվության համար տեղական տուրքի 0-ական դրույքաչափ։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|