Այսօր: Հինգշաբթի, 5 Դեկտեմբերի 2024թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 94
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 183
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ «ԱՐԾՎԱՆԻՍՏԻ» ԱՆԴԵԶԻՏԱԲԱԶԱԼՏՆԵՐԻ ԱՊԱՐՆԵՐԻ ՀԵՏԱԽՈՒԶՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջով և հիմք ընդունելով «Էրիկ 1» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «Արծվանիստի» անդեզիտաբազալտների հանքավայրի ապարների վերագնահատման և երկրաբանական ուսումնասիրության վերաբերյալ 1-ին հանրային քննարկումների 2024 թվականի հունիսի 19-ի արձանագրությունը՝ համայնքի ավագանին որոշում է.

  1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «Արծվանիստի» անդեզիտաբազալտների ապարների հետախուզման և վերագնահատման երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների ծրագրին և տալ նախնական համաձայնություն երկրաբանական ուսումնասիրության թույլտվություն ստանալու գործընթացն օրենքով սահմանված կարգով շարունակելուն։
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ


Նախագիծ կազմող ՍՎԵՏԼԱՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(648.59 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Քվեարկությանը չի մասնակցել Սեդրակ Սահակյանը։

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner