Այսօր: Կիրակի, 24 Նոյեմբերի 2024թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 52
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 89
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՆԱՐԵԿ ՇԱՀԻՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջով, հիմք ընդունելով Մարտունի համայնքում արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող հանձնաժողովի արձանագրությունները՝ համայնքի ավագանին որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի բյուջեից ներքոնշյալ բնակիչներին արտակարգ իրավիճակների հետևանքով պատճառված վնասները փոխհատուցելու նպատակով տրամադրել դրամական օգնություններ՝
    1) Մարտունի քաղաքի բնակիչ Սամվել Հակոբի Պետրոսյան - 80000 (ութսուն հազար) ՀՀ դրամ.
    2) Մարտունի քաղաքի բնակիչ Արտակ Ռաֆիկի Խլղաթյան - 80000 (ութսուն հազար) ՀՀ դրամ.
    3) Մարտունի քաղաքի բնակիչ Վիկտր Վարազդատի Թովմասյան - 150000 (հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ.
    4) Ներքին Գետաշեն բնակավայրի բնակիչ Գագիկ Սարգսի Վալեյան - 100000 (հարյուր հազար) ՀՀ դրամ։
  2. Սոցիալապես անապահով և կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված համայնքի ներքոնշյալ բնակիչներին տրամադրել դրամական օգնություններ՝
    1) Լիճք բնակավայրի բնակիչ Մայիս Թայմանովի Մկրտչյան-300000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամ.
    2) Ներքին Գետաշեն բնակավայրի բնակիչ Արմեն Վեսմիրի Քերոբյան - 300000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամ.
    3) Գեղհովիտ բնակավայրի բնակիչ Աբով Սպարտակի Պողոսյան- 150000 (հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ.
    4) Վաղաշեն բնակավայրի բնակիչ Էմմա Նորիկի Գեղամյան-100000 (հարյուր հազար) ՀՀ դրամ.
    5) Ձորագյուղ բնակավայրի բնակիչ Շիրազ Վահանի Մոսոյան-100000 (հարյուր հազար) ՀՀ դրամ.
    6) Գեղհովիտ բնակավայրի (Լեռնակերտ) բնակիչ Գարիկ Սպարտակի Մխիթարյան-100000 (հարյուր հազար) ՀՀ դրամ:
  3. Վերին Գետաշեն բնակավայրի բնակիչ, Եվրոպայի բազկամարտի մեծահասակների փոխչեմպիոն Ազատ Անդրանիկի Սրապյանին տրամադրել 200000 (երկու հարյուր հազար) դրամ դրամական օգնություն՝ Թուրքիայի Հանրապետությունում բազկամարտի միջազգային մրցաշարի եզրափակիչ փուլին մասնակցելու նպատակով։
  4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ


Նախագիծ կազմող ՍՎԵՏԼԱՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(5.50 Մբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Քվեարկությանը չի մասնակցել Սեդրակ Սահակյանը։ Չի քվեարկել Սյուզաննա Մարկարյանը։

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner