2024 թվականի N_ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջով՝ համայնքի ավագանին որոշում է.
- Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի բյուջեից սոցիալապես անապահով և կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված համայնքի ներքոնշյալ բնակիչներին տրամադրել դրամական օգնություններ՝
1) Ձորագյուղ բնակավայրի բնակիչ Անտոն Մնացի Սողոյան – 150000 (հարյուր հիսուն հազար) դրամ. 2) Լիճք բնակավայրի բնակիչ Սեդա Լևոնի Պռազյան – 97000 (իննսունյոթ հազար) դրամ։
- Մարզիչ Արաքս Ռուբիկի Մարգարյանին տրամադրել 300000 (երեք հարյուր հազար) դրամ՝ Ձորագյուղի մշակույթի կենտրոնում գործող կարատեի խմբակի մարզիկներ Խաչիկ Վասպուրակի Խլղաթյանի և Գրիգոր Իշխանի Սաֆարյանի՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում կայանալիք կարատեի պատանեկան առաջնությանը մասնակցելու նպատակով։
- Մարտունի համայնքի «Մարտունի քաղաքի Ս․ Մհերյանի անվան մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի սան Սիմոն Ռոմիկի Սիմոնյանին Եվրոպայի ավագ տարիքի պատանիների առաջնությունում հաղթող ճանաչվելու կապակցությամբ Սիմոն Ռոմիկի Սիմոնյանին և մարզիչ Գևորգ Սամվելի Սարգսյանին տրամադրել 200000-ական (երկու հարյուր հազարական) դրամ։ Սիմոն Սիմոնյանին տրամադրվող գումարը հատկացնել նրա ծնող Ռոմիկ Լիպարիտի Սիմոնյանին։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ
|
|
|
Նախագծի քննարկման արձանագրությունը |
|
|
|