Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է.
- Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ավագանու 2023 թվականի հունիսի 28-ի «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Զոլաքար բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 05-034-0369-0056 կադաստրային ծածկագրով 6.5506 հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության ընդերքի օգտագործման համար տրամադրված գործառնական նշանակության հողամասը մրցութային կարգով վարձակալության տրամադրելու համաձայնություն տալու մասին» №135-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման վերնագրում «ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ» բառերը փոխարինել ««ԲԱՐՈՅԱՆ ԵՂԲԱՅՐՆԵՐ» ՍՊԸ-ԻՆ» բառերով. 2) որոշման նկարագրական մասը լրացնել «, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի №286 որոշմամբ հաստատված կարգի 44-րդ կետի «ը» ենթակետը, նկատի ունենալով, որ «Բարոյան եղբայրներ» ՍՊԸ-ին տրվել է օգտակար հանածոների արդյունահանման և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման թույլտվություն (N/ՇԱԹՎ-29/143)՝» բառերով. 3) որոշման 1-ին կետում «20» թիվը փոխարինել «10» թվով, «մրցութային կարգով տրամադրել վարձակալության» բառերը փոխարինել «վարձակալության իրավունքով տրամադրել «Բարոյան եղբայրներ» ՍՊԸ-ին» բառերով. 4) որոշման 2-րդ կետից հանել «մեկնարկային» և «1 հեկտարի համար» բառերը։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|