2023 թվականի N_ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և 90-րդ հոդվածի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է.
- Մարտունի համայնքի 2023 թվականի բյուջեի պահուստային ֆոնդից 75724.0 հազար դրամ հատկացնել համայնքի 2023 թվականի բյուջեի ֆոնդային մաս՝ ներքոնշյալ ոլորտներում 2024 թվականին Մարտունի համայնքում սուբվենցիոն ծրագրերով կատարվելիք աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթեր կազմելու և փորձաքննության եզրակցություններ տրամադրելու նպատակով՝
1) «Ոռոգման համակարգերի վերանորոգում և շահագործում» նախահաշվի 5134 հոդվածին 28612.0 հազար դրամ. 2) «Գազաֆիկացում» նախահաշվի 5134 հոդվածին 2555.0 հազար դրամ. 3) «Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ» նախահաշվի 5134 հոդվածին 3750.0 հազար դրամ. 4) «Մարտունու բնակարանային շինարարություն» նախահաշվի 5134 հոդվածին 2117.0 հազար դրամ. 5) «Նախադպրոցական կրթություն» նախահաշվի 5134 հոդվածին 11853.0 հազար դրամ. 6) «Մշակույթի տներ և ակումբներ» նախահաշվի 5134 հոդվածին 2400.0 հազար դրամ և 5112 հոդվածին 900.0 հազար դրամ՝ Վարդաձորի մշակույթի կենտրոնի տանիքի վերանորոգման նպատակով. 7) «Ճանապարհային տրանսպորտ» նախահաշվի 5134 հոդվածին 23537.0 հազար դրամ:
- «Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ» նախահաշվի 5111 հոդվածից պակասեցնել 20000.0 հազար դրամ, 5112 հոդվածից պակասեցնել 1900.0 հազար դրամ, իսկ «Փողոցների լուսավորում» նախահաշվի 5112 հոդվածից 19000.0 հազար դրամ և ավելացնել`
1) «Ոռոգման համակարգերի վերանորոգում և շահագործում» նախահաշվի 5112 հոդվածին 8100.0 հազար դրամ, 5113 հոդվածին 1000.0 հազար դրամ. 2) «Ջրամատակարարում և ջրահեռացում» նախահաշվի 5112 հոդվածին 12300.0 հազար դրամ. 3) «Մարտունու բնակարանային շինարարություն» նախահաշվի 5113 հոդվածին 1800.0 հազար դրամ. 4) «Նախադպրոցական կրթություն» նախահաշվի 5113 հոդվածին 1500.0 հազար դրամ. 5) «Ջրամատակարարում և ջրահեռացում» նախահաշվի 5134 հոդվածին 13700.0 հազար դրամ. 6) «Փողոցների լուսավորում» նախահաշվի 5134 հոդվածին 2500.0 հազար դրամ:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ
|
|
|
Նախագծի քննարկման արձանագրությունը |
|
|
|