Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի և 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Լիճք բնակավայրի վարչական ղեկավարի 30.07.2024 թվականի №210 գրությունը՝ համայնքի ավագանին որոշում է.
- Համաձայնություն տալ հատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Լիճք բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 05-039-0664-0001 կադաստրային ծածկագրով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում առկա ծերացած բարդի տեսակի ծառը, որը վնասում է Լիճք բնակավայրի Ա-6 թաղամասի 11-րդ փողոց, թիվ 1 հասցեում գտնվող, Արմեն Սահակյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասի քարե պարիսպը։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|