Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը ՏԻՄ մարմիններին չի տվել գործուն միջոցներ և շահագրգռվածություն` տնտեսական զարգացման ծրագրեր իրականացնելու համար: Չնայած դրան` կառավարման բոլոր մակարդակներում քաջ գիտակցում են ստեղծված իրավիճակի լրջությունը և ընդունում, որ միայն համատեղ ջանքերով է հնարավոր ապահովել տնտեսության զարգացում: Հատկապես այնպիսի կարևորագույն օղակ, ինչպիսին համայնքն է, չի կարող անմասն մնալ տնտեսության զարգացման գործընթացից: Տնտեսական զարգացման գործընթացը բազմաբևեռ է, որի բևեռներից մեկը հենց տեղական իշխանությունն է: Տնտեսության զարգացումը տեղական իշխանությունների անկյունաքարային գործառույթներից է և ՏԻՄ-Ի հիմնական խնդիրներից մեկը պետք է լինի փոխգործակցային, հավասարակշռված տնտեսական քաղաքականության մշակումը համայնքային կազմակերպությունների հետ նպաստելու համար տեղական տնտեսական աճը, զարգացումը և աշխատատեղերի ստեղծումը: Որոշ երկրներ ունենալով զարգացած տնտեսության տասնամյակների փորձ, տնտեսության զարգացում ապահովող հիանալի ենթակառուցվածքներ առաջ են անցել: Համայնքը այն միջավայրն է, որտեղ ձեռնարկությունները ծնվում են և ստանում գոյության առաջնային սնունդ` շուկա, հումք աշխատուժ: Գիտակցելով այս ամենը` համայնքի ղեկավարը լիազորված ավագանու կողմից միացել է ՀՀՏԶ նախաձեռնությանը և ստորագրել ծրագրին անդամակցության հայտը և պատրաստ է իրականացնելու այդ փաստաթղթով նախատեսված պարտավորությունները անկախ այն հանգամանքից թե ինչ տեսակի աջակցություն կարող ենք ստանալ: Ծրագիրը կիրականացվի սերտ համագործակցության մթնոլորտում փոխգործակցելով տեղական մասնավոր հատվածի, հասարակական և կրթական կազմակերպությունների հետ` ներգրավելով համայնքի տարբեր շերտերին ինչպես նաև տարածաշրջանային և պետական իշխանությունների տեղական տնտեսական հարցերով զբաղվող մարմինների հետ:
Պլանի օրինակն ստանալու համար, խնդրում ենք կապ հաստատել.
Անուն՝ Վարազդատ Մհերյան
Պաշտոն՝ Տնտեսության զարգացման պատասխանատու
Հասցե՝ ք. Մարտունի Շահումյան 2 , Հեռախոս՝ 091 763980
Էլ հասցե՝ Mheryan21@rambler.ru , Կայք ` WWW martunihamaynq.am
1.Ամփոփագի
Մարտունի համայնքի տնտեսության զարգացման 2019-2020 թթ. պլանը կազմվել է ՀՀՏԶ նախաձեռնության շրջանակներում: Պլանի մշակման նպատակն է նպաստել համայնքի մասնավոր հատվածի զարգացմանը, խթանելու համար մարդկանց եկամուտների աճը, աշխատատեղերի ստեղծումը: Պլանը բաղկցած է նախաբանից և 11 կետերից, որոնց մշակումը և կազմումը իրականացվել է 3 փուլով: Նախ կատարվել է շահագրգիռ կողմերի վերլուծություն և ստեղծվել է գործընկերություն, որտեղ ընդգրկվել են ՏԻՄ, մասնավոր հատված, ՀԿ, համայնքային կրթական հաստատություններ և համայնքի ակտիվ քաղաքացիներից ներկայացուցիչներ: Համայնքի ՏՏԶ պատասխանատուն անհատապես հանդիպել է ընտրված անձանց հետ, տեղեկացնելով նրանց ծրագրի նպատակներին և խնդիրներին: Կազմակերպվել է գործընկերության անդրանիկ հանդիպումը, որտեղ մանրամասն ներկայացվել է ՏՏԶ պլանի մշակման քայլերը, նաև ընտրվել է թիմ ծրագրի մշակման գործնթացը իրականացնելու համար: Թիմի կողմից կազմակերպվել է հանդիպումներ ձեռնարկությունների, կազմակերպությունների գործակալությունների հետ հավաքագրելու անհրաժեշտ տեղեկատվություն, նախօրոք ճշգրտված և պատրաստված հարցերից համայնքի տնտեսության կառուցվածքայն վերլուծություն իրականացնելու նպատակով: Հարցաթերթիկներով հավաքագրվել է տեղեկատվություն յուրաքանչյուր կազմակերպությունից տարեկան շրջանառության և աշխատողների թվաքանակի վերաբերյալ վերջին 5 տարվա համար, ինչի արդյունքում կատարվել է ձեռնարկությունների դասակարգումը ըստ չափերի: Հավաքագրած տեղեկատվության հիման վրա կատարվել է նաև տարբեր վերլուծություններ և ներկայացվել է գործընկերության անդամներին: Այնուհետև իրականացվել է վերլուծություն յոթ հիմնասյունների` տեղական համագործակցություն, բիզնեսին աջակցող թափանցիկ և առանց կոռուպցիայի վարչարարություն, ֆինանսական միջոցների հասանելիություն, հող և ենթակառուցվածքներ, կարգավորման ինստիտուցիոնալ շրջանակ, հմտություններ և մարդկային կապիտալի ներառականություն, արտաքին դիրքավորում և մարքետինգի վերաբերյալ: Յուրաքանչյուր հիմնասյան վերաբերյալ կատարվել է նաև ուժեղ և թույլ կողմերի վերլուծություն կատարվել է նաև ընդհանուր ուժեղ, թույլ կողմերի, հնարավորությունների և մարտահրավերների վերլուծություն: Հարկ է նշել, որ յուրաքանչյուր հիմնասյուն վերլուծելիս կազմակերպվել է հանդիպումներ մասնավոր հատվածի ներկայացուցիչների, պետական հատվածի ներկայացուցիչների, ինչպես նաև շահագրգիռ կողմերի հետ, պարզելու համար առկա կարիքները, պահանջները, իրավիճակը, հետագա կարիքները: Նկատի ունենալով հետագա ծրագրերը` հաշվի է առվել բոլորի ներկայացրած փաստարկները և տեսակետները: Ընդհանրապես յուրաքանչյուր հիմնասյուն վերլուծելիս պարզվել է գլխավոր սուբյեկտները, դրանց փոխհարաբերությունները, դժվարությունները և հնարավորությունները: Վերլուծություններից պարզվեց , որ քաղաքը ապրում է հիմնականում արտաքին տրանսֆերտների հաշվին, և իրական գործազրկությունը կազմում է 40%, արտագնա աշխատանքի մեկնածների թվը 35%: Տնտեսության կառուցվածքում գերակշռում են միկրո ձեռնարկությունները, որոնց թիվը 334 է: Համայնքը համարվում է Մարտունու նախկին շրջանի 17 գյուղական համայնքների կենտրոնը` 90 000 ընդհանուր բնակչությամբ, որտեղ գտնվում են տարբեր սպասարկման ծառայություններ և պետական հաստատություններ: Ընդհանուր SWOT վերլուծությունից պարզվեց,որ Սևանի ափին և միջպետական ճանապահների, Երևան-Սոթք-Ստեփանակերտ և Հայաստանի 2 տուրիստական կենտրոնները` Գորիս–Դիլիջան միացնող Սելիմի ճանապարներին գտնվելու հանգամանքը մեծ հնարավորություն է ստեղծում տուրիզմի զարգացման համար, իսկ սփյուռքի առակայությունը հնարավորություններ ներդրումներ ներգրավելու համար: Երբեմնի գյուղատնտեսությամբ զբաղվող բնակչության կեսը այսօր բռնում է արտագաղթի ճանապարհը: Քաղաքում առկա են մոտ 7 հա արտադրական տարածքներ, որոնք չեն աշխատում կամ աշխատում են մասնակի: Գործընկերության կողմից սահմանվել է տեսլական, որտեղ համայնքի զարգացումը կապվում է տուրիզմի զարգացման, ներդրումների ներգրավման և լայն համագործակցության, ինչպես մասնավոր հատվածի այնպես էլ այլ համայնքների հետ: Սահմանվել է նաև նպատակները, որոնք վերաբերում են ձեռնարկատիրության զարգացմանը, տուրիզմի զարգացմանը, գյուղատնտեսության զարգացմանը, ներդրումների ներգրավմանը և համագործակցության զարգացմանը: Կազմվել է նաև ֆինանսական պլան:
2.Աղյուսակների և գծապատկերների ցանկ
Աղյուսակ 1. Մասնավոր ընկերությունների ներկայացման ցանկ
Աղյուսակ 2․ Տեղական գործընկերության գնահատում
Աղյուսակ 3․ Զարգացման ոլորտները (ենթաոլորտներ) և դրանց խնդիրները
Աղյուսակ 4. ֆինանսական միջոցների հասանելիություն
Աղյուսակ 5. Մասնավոր հատվածի կարիքները հողի և ենթակառուցվածքների ոլորտում
Աղյուսակ 6. Կարգավորման և ինստիտուցիոնալ շրջանակ
Աղյուսակ 7ա. Որակավորված աշխատուժի շուկայում առկա իրավիճակը
Աղյուսակ 7բ . Պահանջվող հմտությունների և զբաղվածության հնարավորությունների միջև հավասարակշռության ապահովումը տեղական մակարդակում. համակարգային վերլուծություն
Աղյուսակ 8․ Համայնքի ընկալումը բնակիչների կողմից
Աղյուսակ 9 . Գործողությունների ծրագիր
Աղյուսակ 10. ֆինանսական սխեմա
Աղյուսակ 11. Աղյուսակ 9-ում ներկայացված գործողությունների ներքին մոնիթորինգի պլան
Գծապատկեր 1 Բնակչության զբաղվածությունը
Գծապատկեր 2 2017 թվականին գրանցված աճը
3. Հապավումներ
ՀՀ – Հայաստանի Հանրապետություն
ՀՀՏԶ – համայնքապետերն հանուն տնտեսական զարգացման
ՔՀԿ – քաղաքացիական հասարակության կազմակերպություն
ՓՄՁ ԶԱԿ – փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն
SWOT – ուժեղ և թույլ կողմեր, հնարավորություններ և մարտահրավերն
ՏԻՄ – տեղական ինքնակառավարման մարմին
ՏՏԶ – տեղական տնտեսական զարգացում
ՀԿ – հասարակական կազմակերպություն
GIZ - Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերություն
ՏՀԶՎԿ- տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոն
ԵՀՀ-Եվրազիա համագործակցություն հիմնադրամ
ԿՀԿ –կանանց համայնքային կենտրոն
ՋՕԸ- ջուր օգտագործողների ընկերություն
ՏՏ- տեղեկատվական տեխնոլոգիաներ
4. Պլանի ներածություն
Մարտունի համայնքը
Գեղարքունիքի մարզի կենտրոնում տեղակայված Մարտունի համայնքը գտնվում է Սևանա լճի ափին, մայրաքաղաքից 127 կմ հեռավորության վրա: Մարտունի համայնքի միջով են անցնում միջպետական նշանակության «Սելիմ»-ի և ,,Երևան–Սոտք-Ստեփանակերտ,, մայրուղիները: Մարտունի համայնքի վարչական տարածքը մոտ 3247 հա է : Համայնքի տրանսպորտային կապը Երևանի և Մարտունու տարածաշրջանի գյուղական համայնքների հետ կանոնավոր կերպով իրականացվում է երթուղային միկրոավտոբուսներով, իսկ մարզկենտրոն` Գավառ քաղաքի հետ կանոնակարգված չէ: Ըստ 2017թ. տվյալների համայնքում ապրում է մոտ 14.000 մարդ, կանանց թիվը կազմում է 50,53%, տղամարդկանց թիվը` 49,47%: Գործազրկության մակարդակը, ըստ զբաղվածության տարածքային կենտրոնի տվյալների, կազմում է 6,7%: Բնակչության միջին տարիքը տղամարդիկ՝ 39տ., կանայք` 45տ, 18-29 տարեկան երիտասարդների թիվը` 2.950, որից տղաներ` 1.606 աղջիկներ` 1.344: Ըստ համայնքապետարանի բնակչության ռեգիստրի տվյալների, աշխատունակ բնակչության թիվը` 15-75 տարեկաններ, կազմում է 10.500 մարդ է, որից տնտեսապես ակտիվ բնակչությունը կազմում է՝ 6.405 մարդ: Գրանցված աշխատողների թիվը հանրային և մասնավոր հատվածում միասին կազմում է 2.655 մարդ, որից մասնավոր` 1.500, պետական` 968 համայնքային` 187, իրական գործազրկությունը` 40%: Հարկ է նշե,լ որ համայնքից արտագնա աշխատանքի մեկնածները, որոնք տարեկան ընդամենը 2-4 ամիս են մնում համայքում, կազմում է 35%: Համայնքի տնտեսության զարգացումն համարվում է ամենաառաջնայինը աշխատատեղերի ստեղծման, բակիչների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու և համայնքը ավելի գրավիչ դարձնելու համար: Պլանը մշակվել է ՀՀՏԶ նախաձեռնությանը մասնակցելու նպատակով, հաշվի առնելով համայնքի զարգացման հնգամյա պլանը և Գեղարքունիքի մարզի զարգացման ծրագրերը: Պլանը կազմվել է և պետք է իրականացվի քաղաքացիական հասարակության տարրերի միջև սերտ համագործակցելու և թափանցիկ աշխատելու միջոցով: Համայնքում նմանատիպ պլան մշակվել է առաջին անգամ: Պլանը ուղղված է հիմնականում մասնավոր հատվածի զարգացմանը և աշխատատեղերի ստեղծմանը: Նրա իրականացումը խթան կհանդիսանա համայնքի տնտեսության զարգացման համար: Պլանը ընդունված է գործընկերության կողմից, հաստատված է համայնքի ավագանու կողմից ինչը ենթադրում է, որ Մարտունու համայնքապետարանի կողմից ֆինանսավորվող մասնակի ծախսերը կներառվեն 2019-2020թթ համայնքի բյուջեի ծախսային մասում: Գործընկերությունը, համայնքապետարանը և թիմը լի են վճռականությամբ իրականացնելու պլանով նախատեսված գործողությունները և դրանց արդյունավետության վերահսկումը:
5. Տեղական տնտեսության զարգացման պլանի մշակման գործընթացը
Համայնքի տնտեսության զարգացման պլանը մշակվել է ստեղծված գործընկերության շրջանակներում տեղի ունեցած հանդիպումների արդյունքում: Գործընկերության կազմում ընդգրկված են համայնքի ղեկավարը, ավագանու անդամները, բիզնես սեկտորի ներկայացուցիչները, հասարակական կազմակերպությունները, ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները և ակտիվ քաղաքացիները: Գործընկերությունը ընտրել է պլանի մշակման համար անհրաժեշտ աշխատանքները իրականացնող թիմ` բաղկացած 4 անդամից: Թիմի անդամները իրականացրել են այցելություններ համայնքում գործող մասնավոր հաստատություններ, հավաքագրելու անհրաժեշտ տեղեկատվություններ և վերլուծություններ կատարելու համար: Ստացված տեղեկատվությունը ներկայացվել է գործընկերությանը, անհրաժեշտ որոշումներ ընդունելու համար: Տեղի է ունեցել գործընկերության 6 հանդիպում,ինչպես նաև ֆոկուս խմբերի տարբեր հանդիպումներ, վեր է հանվել տարբեր տեղեկություններ որոնց հիման վրա ընդունվել են որոշումներ:
6. Տեղական տնտեսության վերլուծություն
6.1 Տեղական տնտեսության կառուցվածքի վերլուծություն
Խորհրդային Մարտունու տնտեսությունն ուներ ինչպես գյուղատնտեսական, այնպես էլ արդյունաբերական ուղղվածություն: Արդյունաբերության ոլորտում էր աշխատում բնակչության կեսից ավելին: Այժմ, այս գործարանները սեփականաշնորհված են և չեն աշխատում կամ աշխատում են իրենց հզորության 10 %- ի չափով: Չնայած այս ամենին, համայնքում վերջին տարիներին գրանցվել է մասնավոր ձեռնարկությունների թվի աճ, մասնավորապես 2017 թվականին համեմատած 2016 թվականի հետ, 17 նոր միկրո ձեռնարկություններ են բացվել, որոնցից 2 միկրովարկային կազմակերպություն, 1 սննդի արտադրություն, 2 բժշկական ծառայություններ և տարբեր մանրածախ առևտրի կետեր: Համայնքի ՏՏԶ պլանը մշակող թիմի հավաքագրած տեղեկատվությունից պարզվեց նաև, որ համայնքում չկան խոշոր ձեռնարկություններ, իսկ միկրո, փոքր և միջին ձեռնակությունների կառուցվածքային բաշխումը ըստ քանակի հետևյալն է.
Միկրո ձեռնարկություններ 334
Փոքր ձեռնարկություններ 27
Միջին ձեռնարկություններ 7
Միջին ձեռնարկությունները հիմնականում առողջապահության և կրթության ոլորտներում են, փոքր ձեռնարկությունները դրանք արտադրության և քաղաքում առկա ֆիրմային խանութների մասնաճյուղերն և սննդի մեծ խանութներն են:
Համայնքում գործում են 5 փոքր ռեստորան-հյուրատնային համալիր, առկա է նաև 1 մեծ հյուրանոց, որը կարող է ընդունել մինչև 250 մարդ ,սակայնամբողջովին վերանորոգված չէ: Սևանի ափին գտնվող 400 տեղանոց հանգստյան տունը, որը մեծ խթան կարող է հանդիսանալ տուրիզմի զարգացման համար սեփականաշնորհված է և չի գործում: Ըստ Մարտունու ԿՀԿ հկ-ի տվյալների` ամռան ամիսներին Մարտունի քաղաքի միջպետական ճանապարհով օրական անցնում է շուրջ 300 օտարերկրյա զբոսաշրջիկ, սակայն համայնքում գիշերակացով կանգնում են տարեկան մոտ 500-ը: Միջպետական նշանակության ճանապարհի շնորհիվ կարող է զարգանալ տուրիզմը, եթե Մարտունին հանգստյան և ռեստորանային հաճելի պայմաններ և զբոսաշրջային ծառայություններ առաջարկի ճանապարհորդներին, սակայն համայնքում չկան տուրիստական կազմակերպություններ որոնք կզբաղվեն տուրիզմի զարգացմամբ: Առկա է հիվանդանոց` 235 աշխատողով, ինչպես նաև 20 տարբեր բժշկական ծառայություններ մատուցող կազմակերպություններ` 14 ատամնաբուժարան և 5 սոնոգրաֆիական ծառայություն: ՏՏ ոլորտը լավ զարգացած չէ և գործում են միայն 5 անհատ ձեռներեցներ, որոնք զբաղվում են միայն համակարգչային ծրագրերի տեղադրմամբ և սարքավորումների վերանորոգմամբ: Համայնքապետարանը 2016 թվակականի համեմատ 2017 թվականին 20% -ով ավելի շինթույլտվություն է տվել, սակայն հիմնական թույլտվությունները վերաբերում են վերանորոգումներին և ցանկապատ կառուցելուն: Քաղաքում առկա է պետական պատկերասրահի մասնաճյուղ, նաև երկրագիտական թանգարան: Թիմի անդամների կողմից հավաքագրված տվյալների վերլուծության համաձայն 2017 թվականին գրանցվել է աճ 2016 թվականի համեմատ եվրոպատուհանների և դռների արտադրությունում` 25%, սննդի արտադրությունում` 20%, բետոնից բլոկների արտադրությունում` 20%: Աճ է գրանցվել շինանյութի վաճառքի մեծ խանութներում 15%, որոշ մեծ ռեստորաններում 20%, նաև սնունդ վաճառող մեծ խանութներում` 20%, էլեկտրոտեխնկայի վաճառքի խանութներում 40%: Նվազել է հագուստի առևտուրի շրջանառությունը 2 անգամ, ինչպես նաև տնտեսական ապրանքների առևտրի շրջանառությունը 60%-ով: Վիճակը վատ է գյուղատնտեսության ոլորտում որտեղ գործում է միայն մեկ փոքր ջերմոց, 31 ընտանիք զբաղվում են անասնապահությամբ իրենց տնային փոքր տնտեսություններում, Համայնքում առկա է 1835 խոշոր եղջրավոր կենդանի և 37 տնտեսություն զբաղվում են մեղվապահությամբ, որոնցում առկա է մոտ 1800 մեղվաընտանիք: Գյուղատնտեսությամբ զբաղվողները տեղյակ չեն գյուղատնտեսության աջակցության պետական ծրագրերից: Համայնքում գործում է 7 բանկ, 5 միկրովարկային կազմակերպություն, ինչպես նաև 6 ապահովագրական կազմակերպություններ: Մասնավոր հատվածում ընդգրկված աշխատողների տոկոսը համայնքում աշխատողների ընդանուր թվի մեջ կազմում է 56%: Թիմի հավաքագրած տվյալների համաձայն աշխատողների թիվը, ըստ ոլորտների, հետևյալն է. արտադրություն` 173, մանրածախ առևտուր` 551, սպասարկման ծառայություններ` 70, հյուրանոց ռեստորան` 80, բժշկական ծառայություններ` 465, ֆինանսական կազմակերպություններ` 114, կրթություն` 349, մշակույթ`37, վարչական ծառայություններ` 129, կապ և տրանսպորտ`96, շինարարություն`18, շրջակա միջավայրի պահպանություն` 28, սոցիալական ոլորտ`29, պետական գերատեսչություններ` 140, էներգետիկ ոլորտ`350, անտառտնտեսություն 28: Ընդամենը 2655 մարդ:
Աղյուսակ 1 Մասնավոր ընկերությունների ներկայացման ցանկ
Տնտեսական գործունեության տեսակ
|
Ձեռնարկությունների թիվն ու %-ը (ըստ յուրաքանչյուր դասակարգման)
|
|
Միկրո
|
Փոքր
|
Միջին
|
Խոշոր
|
|
|
|
|
|
Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն, ձկնորսություն
|
2 / 0,54%
|
|
|
|
Արդյունաբերություն
|
30/8,15%
|
|
|
|
Շինարարություն
|
4/ 1,09%
|
|
|
|
Փոխադրումներ, պահեստային տնտեսություն, փոստային և առաքման ծառայություններ
|
18/4,89%
|
|
|
|
Կացության և հանրային սննդի կազմակերպում
|
18/4,89%
|
|
|
|
Տեղեկատվական տեխնոլոգիաներ
|
5/ 1,36%
|
|
|
|
Ֆինանսականևապահովագրական գործունեություն
|
18/ 4 ,89%
|
|
|
|
Անշարժգույքիհետ կապված գործունեություն
|
1 / 0,27%
|
|
|
|
Մասնագիտական,գիտականևտեխնիկական գործունեություն (ներառում է հաշվապահություն, ճարտարապետություն, ճարտարագիտություն, գիտահետազոտական գործունեություն, շուկայական ուսումնասիրություն, անասնաբուժական ծառայություններ)
|
9/ 2,44%
|
|
|
|
Վարչականև օժանդակ ծառայություններ(վարձակալություն, լիզինգ, զբաղվածություն, զբոսաշրջայինևամրագրմանգրասենյակներ, անվտանգությանևհետաքննականծառայություններ, վարչական ծառայություններ)
|
9/2.44%
|
|
|
|
Կրթություն
|
7/1.9%
|
|
|
|
Առողջապահությունևսոցիալական սպասարկում
|
27/7,34%
|
|
|
|
Մշակույթ, սպորտ, զվարճություններիևհանգստիծառայություններ
|
5/1,36%
|
|
|
|
Այլծառայություններ
|
28/7.6%
|
|
|
|
Մանրածախ առևտուր
|
187/50.8%
|
|
|
|
Ընդամենը
|
368
|
|
|
|
ՈՒԺԵՂԿՈՂՄ
|
ԹՈՒՅԼԿՈՂՄ
|
1.Գտնվում է միջպետական ճանապարհի կենտրոնում, որի շնորհիվ կարող է զարգացնել տուրիզմը
|
1.Թույլ զարգացած գյուղատնտեսություն
|
2.Բանկային, վարկային և ապահովագրական կազմակերպությունների առկայություն
|
2.Զբոսաշրջությամբ զբաղվող կազմակերպության բացակայություն
|
3.Արտադրական տարածքների առկայություն
|
3.Թույլ զարգացած արտադրության ոլորտ
|
6.2 Տեղական համագործակցություն
Համգործակցություն մասնավոր հատվածի ձեռնարկությունների միջև բացակայում է: Չկան բիզնես ասոցիացիաններ, միավորումներ և կազմակերպություններ, որոնք կնպաստեին արդյունավետ համագործակցությանը: Զբոսաշրջության ոլորտում բացակայում է որևէ կազմակերպություն, որը կզբաղվեր տուրիզմի ոլորտով: Բիզնեսմենները համագործակցության հարցում շատ պասիվ են միմյանց նկատմամբ և տեղեկատվության փոխանակումը կրում է տարերային բնույթ: Համայնքի ղեկավարը եռամսյակը մեկ հանդես է գալիս հաշվետվությամբ համայնքի ավագանու և բնակչության առջև, բայց այն ընդունվում է որպես տեղական ինքնակառավարման օրենքի պահաջները կատարող քայլ քան համագործակցություն: Համայնքում 2016 թվականին ստեղծվել է արոտօգտագործողների սպառողական կոոպերատիվը, որի նպատակը անասնապահության զարգացումն է, սակայն կաթը դեռևս վաճառվում է տեղի և դրսի շուկաներում արտադրողի կողմից անհատապես: Համայնքում բանկերի մասնաճյուղերի հիմնումը տեղի բիզնեսին հնարավորություն է տալիս նոր բիզնեսներ ստեղծել և ունենալ առավել սերտ համագործակցություն գործարար համայնքի հետ: Բացառապես սննդի արտադրության ոլորտում կա համագործակցություն, որտեղ տեղական մակարդակում գործում է երկկողմանի համագործակցություն արտադրողների և տեղի վաճառողների միջև, ինչպես նաև բանկերի, միկրովարկային կազմակերպությունների և բիզնես սեկտորի ներկայացուցիչների հետ: Նաև, 2017 թվականից ստեղծվել է Մարտունու զարգացման հիմնադրամը, որը կարող է լավագույն խթանը հանդիսանալ համագործակցության առումով: Համագործակցության հեռանկար կարող է լինել տեղական արժեշղթաների վրա հիմնված արտադրությունը, քանի որ համայնքում առկա են արտադրության համար անհրաժեշտ հումք, արտադրության միջոցներ և տարածքներ: Համագործակցության որոշ տարեր կան ՏԻՄ-ի և տեղական հասարակական կազմակերպությունների միջև: Շուրջ երկու տարի է՝ համայնքի ղեկավարին կից կազմավորվել է խորհրդակցական մարմիներ, որոնք գործում են հասարակական կարգով, և որի նպատակն է ապահովել կապն ու համագործակցությունը` մի կողմից համայնքի բնակչության, քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի կազմակերպությունների, մյուս կողմից` համայնքի քաղաքականություն մշակող ՏԻՄ-ի միջև: Այն ունի 3 հանձնաժողով, որոնց կազմում ընդգրկված են 18 մարդ, սակայն գործում են շատ պասիվ և գործարար համայնքի և քաղաքացիական հասարակության միջև հաղորդակցման որևէ ձև չեն ստեղծում :
Աղյուսակ 2․Տեղական գործընկերությանգնահատում
Անվանումը և/կամ գործառույթը (ոլորտը/թեման, որի շուրջ գործընկերությունն աշխատում է)
|
Ներառված հաստատությունները/անձիք
|
Ձեռքբերումները
(այստեղ ցույց տվեք նաև, թե ինչպես է այն իրագործվում, օր.՝ պլանավորման փուլում, նախագծերի իրականացում, ծառայությունների մատուցում, գործում է մշտական կամ ոչ մշտական/պարբերական հիմքերով)
|
Գնահատական՝ օգտակար կամ ոչ օգտակար
|
Սնունդ արտադրող ձեռնարկություններ:
|
Բիզնես խմբեր
|
մշտական
|
օգտակար
|
Բանկեր և միկրովարկային կազմակերպություններ:
|
Բիզնես խմբեր, անհատներ
|
մշտական
|
օգտակար
|
Մարտունու արոտ օգտագործողների կոոպերատիվ:
|
Համայնքապետարան, անհատներ
|
Տեխնիկայի ձեռքբերում,պարբերաբար
|
օգտակար
|
Մարտունու զարգացման հիմնադրամ
|
Բիզնեսմեներ, անհատներ, դոնոր կազմակերպություններ
|
մշտական
|
օգտակար
|
Տնտեսական զարգացման խորհուրդ:
|
ՏԻՄ,ՀԿ սեկտոր, մասնավոր, հատված, անհատներ
|
մշտական
|
օգտակար
|
ՈՒԺԵՂԿՈՂՄ
|
ԹՈՒՅԼԿՈՂՄ
|
1.Գյուղատնտեսական կոոպերատիվի առկայություն
|
1.ՏԻՄ մասնավոր հատվածի համագործակցության ցածր մակարդակը և նպաստողկառույցներիբացակայությունը
|
Մարտունու զագացման հիմնադրամի
առկայություն
|
2.Համայնքի ղեկավարի ոչ հաճախակի և ոչ արդյունավետ հանդիպումներ բիզնես միջավայրի հետ
|
6.3 Բիզնեսին աջակցող թափանցիկ և առանց կոռուպցիայի վարչարարություն
Համայնքի ավագանու նիստերը դռնբաց են, թափանցիկ և տեղի են ունենում առցանց հեռարձակմամբ, ինչի շնորհիվ համայնքի յուրաքանչյուր անդամ կարող է հետևել նիստերին: Համայնքն ունի կայք martunihamaynq.am, որտեղ տեղադրվում են մրցույթի հրավերներ, գնումների մասին հայտարարություններ և մասնավոր հատվածը կարող է հետևել և ստանալ տարբեր տեսակի տեղեկատվություն, այդ թվում համայնքում գործող տեղական տուրքերի վերաբերյալ: Համայնքապետարանը ունի մրցույթային հանձնաժողով, որը աշխատում է ՀՀ օրենքներին համապատասխան: Ամեն տարի համայնքի ավագանին հաստատում է համայնքի տարածքում գործող տեղական տուրքերը և աղբահանության ծառայության վարձավճարները: Բիզնեսի կարիքներին ուղղված ՏԻՄ-ը չունի համապատասխան փորձ և գործիքակազմ ստեղծելու նպաստավոր գործարար միջավայր մասնավոր հատվածի համար, իսկ բիզնեսմենները անտեղյակ են բիզնեսին աջակցելու ազգային և դոնոր կազմակերպությունների ծրագրերից: Բացի համայնքի ղեկավարի հանդիպումներից, բիզնեսի կարիքներին ուղղված գործարար միջավայրի բարելավման նպատակով համագործակցության այլ ձևաչափ չկա: Բիզնեսին աջակցության կամ դոնոր ծրագրերի մասին տեղեկատվությունը չի տեղադրվում համայնքային պաշտոնական կայքում: Նոր գործարարները ունեն տեղեկատվության պակաս բիզնես սկսելու և կառավարելու համար: Զբաղվածության Մարտունու տարածքային կազմակերպությունը միակ կազմակերպությունն է, որը որոշակի ծառայություններ է մատուցում սկսնակ և գործող բիզնեսների համար: Հարկ է նշել, որ համայնքի ավագանին 2018 թվականին ընդունել է մի շարք որոշումներ, ուղղված մասնավոր հատվածին՝ մասնավորապես աջակցելու երիտասարդ գործարարներին բիզնես պլանների կազմման գործում, նաև անհրաժեշտության դեպքում տրամադրել հողատարածք կամ շենքային տարածք:
Աղյուսակ 3․ Զարգացման ոլորտները (ենթաոլորտներ) և դրանց խնդիրները
(Զարգացող) ոլորտ
(ենթաոլորտներ)
|
Հիմնականխնդիրներ, որոնց լուծման համար անհրաժեշտ է բիզնեսի աջակցությունը
|
1.Բիզնես ոլորտ
|
Բիզնես դասընթացների բացակայություն
Դոնորկազմակերպությունների բացակայություն
Իրավական կարգավորումների վերաբերյալ բիզնեսի ցածր ոչ պատշաճ տեղեկացվածությունը
|
2.Զբոսաշրջության ոլորտ
|
Տուրիստական կազմակերպության բացակայություն, Համայնքի զբոսաշրջության քարտեզների բացակայություն
|
3.Գյուղատնտեսության որոլտ
|
Հողերի ոչ միավորված տեղաբաշխում
Նոր գիտելիքների բացակայություն
Գյուղատեխնիկաի սակավություն
|
ՈՒԺԵՂԿՈՂՄ
|
ԹՈՒՅԼԿՈՂՄ
|
1.ԹափանցիկՏԻՄ
|
1.Ոչ պաշաճ տեղեկատվություն և թույլ համագործակցություն
|
2.Համայնքային կայքի և որոշ ինֆորմացիայի հասանելիություն առկայություն
|
2.Բիզնես միջավայրի բարելավմանն ուղված միջոցների բացակայություն
|
6.4 Ֆինանսական միջոցների հասանելիություն
Գործող բիզնեսմենները հիմնականում աշխատում են տեղական բանկերի հետ և տեղյակ չեն այլ դոնոր կազմակերպությունների տրամադրվող միջոցներից, իսկ ֆինանսական ռեսուրսների վերաբերյալ որևէ տեղեկատվություն տրամադրող չկա: Համայնքում գործող բանկերը և միկրովարկային կազմակերպությունները բավարար են և բոլորը տրամադրում են բիզնես վարկեր տարբեր պայմաններով: Հիմնախնդիրը կայանում է նրանում, որ բիզնեսմենները հիմնականում արդեն չմարված վարկեր ունեն , սակայն չունեն կարողություն դրանք վճարելու և հետևաբար ստանալ նորերը: Բանկերը դժվարությամբ են վարկեր տրամադրում արտադրության ոլորտում գործող կազմակերպություններին և սկսնակ գործարարներին: Հիմնականում բանկերը ֆինանսական միջոցներ են հատկացնում բիզնես պլանի առկայության պարագայում, սական բիզնեսմենները չունեն բավարար տեղեկատվություն և գիտելիքներ այն մշակելու համար: 2018 թվականից կառավարությունը կարող է սուբսիդավորել որոշ բիզնես վարկերի տոկոսադրույքները մինչև 6 %-ի չափով, որոնք կխթանեն աշխատատեղերի ստեղծմանը: Հարկ է նշել որ համայնքի տնտեսական կյանքի և ակտիվության վրա մեծ ազդեցություն ունի բնակչության ստացած արտաքին տրասֆերտները: 2018 թվականին Համայնքի ավագանին որոշում է կայացրել, համայնքի կամավոր խնդիրները լուծելու նպատակով, տնտեսական գործունեություն իրականացնողների կողմից ներկայացված ողջամիտ բիզնես ծրագրերին հնարավորության սահմաններում ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին, չնայած, որ համայնքի ֆինանսական միջոցները շատ քիչ են և հնարավորություն չեն տալիս ֆինանսական միջոցներ հատկացնել մասնավոր հատվածին:
Աղյուսակ 4
Հաստատություն/
Դոնոր (ներառյալ՝ բանկեր և այլ վարկային կազմակերպություններ)
|
Հնարավոր հաճախորդներ/շահառուներ
|
Նախընտրելի տնտեսական ոլորտներ/գործունեություն
|
առավելագույն չափ
|
Պահանջներ
(գրավ և այլն)
|
Բանկեր
|
Բիզնես սեկտոր,
անհատներ
|
Բոլոր ոլորտները
|
0-150մլն
|
Մինչև 4 մլն առանց գրավի, գրավ, երաշխավոր
|
Միկրովարկային կազմակերպություններ
|
Բիզնես սեկտոր,
անհատներ
|
Բոլոր ոլորտները
|
0-100մլն
|
Երաշխա
վոր
|
Համայնք
|
ՀԿ, Բիզնես սեկտոր
|
Բոլոր ոլորտները
|
Միչև 1 մլն
|
|
ՈՒԺԵՂԿՈՂՄ
|
ԹՈՒՅԼԿՈՂՄ
|
1.Բավարարքանակով բանկերիևմիկրովարկայինկազմակերպություններիառկայություն:
|
1.Բարձր տակոսադրույքների համայնքի բնակիչնրի ֆինանսակամ վիճակի հետ համեմատ
|
2.Արտաքին տրանսֆերտների հոսքդեպիհամայնք:
|
2.Տնտեսվարողների բիզնես պլաններ մշակելու գիտելիքների բացակայություն:
|
6.5 Հող և ենթակառուցվածքներ
Մարտունի համայնքի սեփականություն հանդիսացող հողերը 4514,14 հա է, գյուղատնտեսական նշանակության հողերը՝ 3425,73 հա, բնակավայրի նշանակության` 602,88 հա, արդյունաբերական ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբեկտների հողերը` 84,62 հա, Էներգետիկայի, տրասպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքի հողերը՝ 19,93հա, հատուկ պահպանվող հողերը` 1,47 հա, անտառային հողերը 44,47 հա, ջրային հողերը՝ 24,95 հա: Համայնքի հողերն և շինությունները հիմնականում սեփականաշնորհվել են: Սակայն, համայնքում առկա է սեփականաշնորհումից հրաժարված հողային տարածքներ, որոնց քանակը և տեղը ճշտվում են համայքապետարանի քաղաքաշինության բաժնի կողմից: 1993 -1994թթ տեղի ունեցած սեփականաշնորհման ժամանակ հողակտորները բաժանել են փոքր մասերի, որոնք անարդյունավետ են գյուղատնտեսությունը զարգացնելու համար և այսօր անհրաժեշտություն է առաջացել ստեղծել սեփականաշնորհված հողերից հրաժարվածների ռեստեր և նպաստել հողերի խոշորացման գործընթացին : Սեփականաշնորհված նախկին գործարանների տարածքները չեն օգտագործվում և անհրաժեշտության դեպքում սեփականատերերի կողմից կարող են տրամադրվել վարաձակալությամբ: Համայնքին պատկանող ազատ շինությունների թիվը 6-ն է, որից երկուսը կիսակառույց բնակելի շինություններ են, 1-ը կիսակառույց մանկապարտեզ, իսկ 3 -ը վերանորոգելուց հետո կարող են ծառայել բիզնես նպատակներով: Կա շինությունների պահանջարկ միկրո ձեռնարկությունների և անհատ վաճառողների կողմից, որոնք ցանկանում են աշխատանքային տարածք ընդհանուր հարմարություններով: Հաշվի առնելով այն փաստը, որ համայնքում առկա են բազմաթիվ չշահագործված պետական շինություններ, համայնքապետարանը կարող է տրամադրել տարածքներ լավագույն բիզնես առաջարկներ ունեցող գործարարներին, որպես աջակցություն միկրո և փոքր բիզնեսներին: Նաև, քաղաքի կենտրոնում կառուցված է եռահարկ շենք, որտեղ կարելի է վարձակալել գրասենյակային տարածքներ: Համայնքապետարան պլանավորել է վերանորոգել իրեն 2017 թվականից պատկանող շենքը 1200 մ2, որտեղ կտեղակայվեն քաղաքային գրադարանը, մանկական ստեղծագործական կենտրոնը և գեղարվեստի դպրոցը, իսկ այն շինությունները, որտեղ տեղակայված էին նշված կազմակերպությունները կվերանորոգվեն և կարող են օգտակործվել բիզնես նպատակներով: Քաղաքից 3 կմ հեռավորության վրա գտնվում է հողատարածքներ մոտ 200 հա որոնք մնում են անմշակ ոռոգման ջրի բացակայության պատճառով:
Աղյուսակ 5. Մասնավոր հատվածի կարիքները հողի և ենթակառուցվածքների ոլորտում
Մասնավոր հատվածի կարիքները՝ ըստ ենթակառուցվածքների տեսակների
|
Ոլորտում առկա պայմաններ
|
Հետագահնարավոր կարիքներ (6 տարվա կտրվածով)
|
Միկրո ընկերություն կամ անհատ ձեռներեցի աշխատատարածք՝ համատեղ օգտագործման ընդհանուր հարմարություններով կամ առանց դրանց
|
Բարեկարգ և ոչ բարեկարգ տարածքների առկայություն
|
Առկա տարածքների բարեկարգում
|
Գրասենյակային տարածք՝ համատեղ օգտագործման ընդհանուր հարմարություններով կամ առանց դրանց
|
Բարեկարգ և ոչ բարեկարգ տարածքների առկայություն
|
Առկա տարածքների բարեկարգում
|
Ձեռնարկությունների ինկուբատոր (< 10 սկսնակ/միկրո ընկերություններ, > 10 սկսնակ/միկրո ընկերություններ)
|
չկա
|
|
Ձեռնարկությունների/ արդյունաբերականպարկ
|
չկա
|
|
Գիտության/տեխնոլոգիական պարկ
|
չկա
|
|
ՈՒԺԵՂ ԿՈՂՄ
|
ԹՈՒՅԼ ԿՈՂՄ
|
1.Գրասենյակային տարածքների առկայություն, վարձակալության հնարավորություն
|
1.Ոչ բարվոք վիճակում տարածքներ
|
2.Տնտեսական գործունեույան համար հողերի առկայություն
|
2.Տարածքների անարդյունավետ օգտագործում
|
6.6 Կարգավորման ինստիտուցիոնալ շրջանակ:
Համայնքում գործում է գնումների գործընթացը կարգավորող հանձնաժողովը, որի նախագահը համայնքի ղեկավարն է: Փաստաթղթաշրջանառության գործընթացը ավտոմատացված է և բաժինների միջև կատարվում է ինտերնետի և ներքին ցանցի միջոցով: Քաղաքացիներին առավեր թափանցիկ և որակյալ սպասարկում տրամադրելու համար անհրաժեշտություն կա անցնելու մեկ պատուհանի սկզբունքով աշխատելու տարբերակին: Նոր բիզնեսի գրանցումը կատարվում է պետական ռեգիստրի գործակալության կողմից, կանոնակարգված է և իրականացվում է 1-2 օրվա ընթացքում: Վերջին 3 տարում, բիզնեսները հիմնականում գոհ են հարկային վարչարարությունից: Տեղական տուրքերի և վարձավճարների չափերի, գովազդային վահանակների, ինչպես նաև օղու և ծխախոտի վաճառքի համար նախատեսված տուրքերի դրույքաչափերից դժգոհություն կա: Գործարարների կարծիքով նշված տուրքերի հաշվարկը մակերեսի հետ կապելը սխալ է և համայնքի տարբեր մասերում դրանք տարբեր պետք է լինեն, այդ առումով անհրաժեշտություն կա տուրքերի չափերը գոտիավորել: Շինթույլտվությունների մասով դժգոհություն կա հասարակական նշանակության հողի վրա նոր շինություններ կառուցելուց, մակերեսի չափերից կախված շինարարական կանոններից և 2 տարվա ընթացքում պարտադիր կառուցելու և ավարտելու ժամկետից, որը ըստ համայնքի քաղաքային տնտեսության բաժնի բավարար չէ շինությունը ավարտին հասցնելու համար: Համայնքում ավագանու որոշմամբ կանոնակարգվել և տեղայնացվել է հանրային սննդի կազմակերպման և իրականացման, ինչպես նաև առևտրի և ծառայությունների մասին կանոնները հիմքում ունենալով 2004 թվականի ՀՀ առևտրի և ծառայությունների մասին օրենքը և 1997 թվականին կառավարության հաստատած հանրային սննդի կազմակերպման և իրավակարգադրման կանոնները: Ավագանու որոշումներով կանոնակարգված է նաև բացօթյա առևտրի իրականացման կանոնները և բիսնես սեկտրի կողմից դժգոհություններ և ահազանգեր չկան:
Աղյուսակ 6. Կարգավորման և ինստիտուցիոնալ շրջանակ
Կարգավորման ոլորտի մարտահրավերներ
|
Բացասական ազդեցության բարձր/ցածր աստիճան
|
Հիմնական կարգավորող մարմին
|
Խնդիրները տեղական մակարդակում մեղմելու/բարելավելու հնարավորություն (մանրամասներ)
|
Տեղականտուրքեր և վարձավճարների չափի ոդոշումներ
|
Բարձր
|
Պետական մարմիններ, ՏԻՄ
|
Անհրաժեշտություն կա տուրքերի չափերը համայնքում գոտիավորել
|
Շինթույլտվությունների տրամադրում
|
Բարձր
|
Պետական մարմիններ, ՏԻՄ
|
Զեղչերի տարբերակ կամ գործակից կիրառել
|
Գնումների և մրցույթների կարգավորում
|
Բարձր
|
Պետական մարմիններ, ՏԻՄ
|
Ստեղծվել է համապատասխան հանձնաժողով
|
Շինարարություն
|
բարձր
|
Պետական մարմիններ
|
Երկարացնել 2 տարում շինարարությունը ավարտին հասցնելու պահաջը և ավելացնել հասարակական կառուցապատման նպատակով միչև 20քմ սահմանափակումը
|
ՈՒԺԵՂԿՈՂՄ
|
ԹՈՒՅԼԿՈՂՄ
|
1.Ավագանուկողմիցընդունվածհանրային առևտրի, սննդի, բացօթյաառևտրի կանոններ:
|
1.Կանոնակարգումը կատարվում է համաձայն ՀՀ
օրենքների և որոշումների:
|
2.Համայնքապետարանի փաստաթղթաշրջանառության ավտոմատ և արդյունավետ համակարգի առկայություն:
|
2.Քաղաքացիների սպասարկման գրասենյակի
բացակայություն:
|
6.7 Հմտություններ և մարդկային կպիտալ, ներառականություն
Ըստ զբաղվածության Մարտունու տարածքային կենտրոնի տրամադրած տվյալների՝ Մարտունի համայնքում գրանցված աշխատանք փնտրողների թիվը 398 է, որից կին՝ 279, տղամարդ՝ 119, ընդ որում երիտասարդների թիվը 16-29 տարեկան կազմում է 26%, աշխատանք փնտրող գործազուրկների թիվը 368: Գործազրկությունը կազմում է 6,5% 2017 թվականի ընթացքում աշխատանքի է տեղավորվել իրենց մասնագիտությունների գծով 110 մարդ: Սակայն մեր հավաքագրած տվյալների համաձայն իրականությունը շատ տարբեր է, ոչ բոլոր գործազուրկներն են գրանցվում զբաղվածության կենտրոնում և համաձայն զբաղվածության վիճակագրության տարեց տարի դրանց թիվը նվազում է: Ըստ մեր հավաքագրած տվյալների` համայնքի գործատուների կողմից պահանջված մասնագիտություններն են դեղագործներ, բուժքույրեր, մատուցողներ, հաշվապահներ, վաճառողներ, տնտեսագետներ, հացթուխներ, խառատներ և որակյալ բանվորներ: Մեր տվյալների համաձայն գործազդկությունը կազմում է 40%, սակայն բոլոր ոլորտներում էլ առկա է աշխատողների կարիք: Պատճառ կարող է հանդիսանալ, գործատուների տված ցածր աշխատավարձը, ոչ ստաբիլ և չկանոնակարգված աշխատանքը:: Գործարարների հետ հանդիպումներից պարզվեց, որ արտադրության և շինարարության ոլորտում որակյալ բանվորների կարիք կա: Համայնքում գործում են 4 կրթական հաստատություն , որոնք տարբեր կադրեր են պատրաստում տնտեսության համար, սակայն կրթության ոլորտի համագործակցությունը համայնքի և գործարարներ հետ թույլ է: Կրթական հաստատությունները, հիմնականում պատրաստվում են այնպիսի կադրեր, որոց պահանջարկը շուկայում շատ ցածր է և տեղին է նշել որ պատրաստված կադրերի որակը բարձր չէ և գործատուների շրջանում հետաքրքրություն և շահագրգռվածություն չի առաջացնում: Մասնավոր հատվածը աշխատողներին հիմնականում ընտրում է իր մտերիմ ծանոթ բարեկամների շրջանակից և որոնք աշխատանքային հմտություններ և կարողություններ են ձեռք բերում գործատուի շնորհիվ պրակտիկ աշխատանքի մեջ ներգրավվելով: Զբաղվածության տարածքային կենտրոնը իրականացնում է որոշ կրթական ծրագրեր ուղղված անմրցունակ անձանց աշխատաքի փորձ ձեռք բերելուն և գործազուրկների ունակությունների և կարողությունների զարգացման համար, սակայն այս ծրագրերը իրականացվել են հիմնականում հիվանդանոցների և պետական հատվածի հետ, որովհետև գործատուները շահագրգռված չեն նման ծրագրերին մասնակցելու: Զբաղվածության կենտրոնի կողմից կազմակերպվում են նաև աշխատանքի տոնավաճառ ծրագիրը, որի նպատակն է գործատուին և աշխատանք փնտրողին կապել միմյանց հետ, սակայն նմանատիպ ծրագրերը ունեն ցածր արդյունավետություն և աշխատուժի առաջարկի և պահանջարկի միջև տարբերությունը չեն վերացնում: Նաև իրականացվել է որոշ ծրագրեր ՓՄՁ ԶԱԿ ի հետ ուղղված բիզնես ծրագրերի կազմանը, սակայն այս ամենը տեղի է ունենում առանց համայնքի մասնակցության և համագործակցության:
Աղյուսակ 7ա. Որակավորված աշխատուժի շուկայում առկա իրավիճակը
Ոլորտ
(Համաձայն Աղյուսակ 1-ի)
|
Ընթացիկ վիճակը
որակավորված աշխատուժի շուկայում (օր՝ զգալի/որոշակի պակաս/անհամապատասխանություն/պահանջարկի գերազանցում)
|
Կանխատեսվող իրավիճակն ապագայում
(օր՝ զգալի/որոշակի պակաս/անհամապատասխանություն/պահանջարկի գերազանցում)
|
Գործողությունների հնարավոր ուղղությունները
|
Գյուղատնտեսություն և անտառային տնտեսություն
|
Զգալի պակաս
|
պակաս
|
Մասնագիտական ուսուցում և վերապատրաստում
|
Արդյունա
բերություն
|
Որոշակի պակաս
|
պակաս
|
Մասնագիտական ուսուցում և վերապատրաստում
|
Շինարարություն
|
Որոշակի պակաս
|
պակաս
|
Մասնագիտական ուսուցում և վերապատրաստում
|
Տրանսպորտ և կապ
|
Պահանջարկի գերազանցում
|
պակաս
|
|
Կացությունև հանրային սնուդ
|
Որոշակի պակաս
|
պակաս
|
|
ֆինանսական
|
Որոշակի պակաս
|
Պակաս
|
|
կրթություն
|
Որոշակի ավելցուկ
|
Որոշակի ավելցուկ
|
|
Աղյուսակ 7բ Պահանջվող հմտությունների և զբաղվածության հնարավորությունների միջև հավասարակշռության ապահովումը տեղական մակարդակում. համակարգային վերլուծություն
Աշխատանքի ներկայիսմեթոդների առավելությունը
|
Կարևորության
աստիճանը
(1-5)
|
Աշխատանքի առկա մեթոդների թերությունները
|
Կարևորության
աստիճանը
(1-5)
|
Կրթական հաստատությունների առկայություն
|
5
|
Մասսնագիտական կրթություն ստացածների ցածր որակ
|
5
|
Զբաղվածության տարածքային կենտրոնի առկայություն:
|
5
|
Իրականացրած ծրագրերի անարդյունավետություն
|
5
|
Աշխատանքի տոնավաճառների և մասնագիտական դասընթացների կազմակերպում:
|
5
|
Համագործակցության բացակայություն մասնավոր հատվածի, տիմ-ի, կրթական հաստատությունների միջև:
|
5
|
Աշխատանքի բարելավման հնարավոր ուղիներ
|
Համագործակցությանհաստատումմասնավորհատվածի, կրթությանոլորտի, զբաղվածությանկենտրոնի, ՏԻՄ-իմիջև:
|
Համայնքապետին կից որակավորված ախատուժի տեղական համագործակցության խորհուրդի ստեղծում:
|
Անհրաժեշտ որակավորման դասընթացների կազմակերպում հաշվի առնելով մասնավոր հատվածի տեսակետները և պահանջը:
|
6.8 Արտաքին դիրքավորում և մարքետինգ
Մարտունի համայնքը գտնվում է Գեղարքունիքի մարզի կենտրոնական հատվածում Սևանա լճի հարավային ափին, 1905-2020 մետր բարձրության վրա, հարավից շրջապատված է գեղամա լեռներով և խաչմերուկ է համարվում Սյունիքից և Արցախից եկող ճանապարհների համար: Մարտունիով է անցնում ամենակարճ միջպետական նշանակության ճանապարհը դեպի տուրիստական գոտիներ` Գորիս ու Դիլիջան։ Մարտունի համայնքի վարչական սահմաններում բազմաթիվ են բնության ու պատմության անկրկնելի հուշարձանները, որոնք ունեն անվիճելի գրավչություններ գյուղական, պատմամշակույթային, արկածային և այլ տեսակի տուրիզմ զարգացնելու տեսանկյունից: Այցելուների համար շատ գրավիչ և անկրկնելի է համայնքին բնորոշ ազգային ճաշատեսակները, մաքուր օդն ու ջուրը, հիասքանչ բնությունը: Քաղաքի և լճի միջև ձգվում է անտառային շերտը իր հանգստյան գոտիներով: Գործում է նաև 1886 թվականին կառուցված եկեղեցին: ՏԻՄ-ը նպատակաուղղված և համակարգված ռազմավարություն է մշակել համայնքն համախմբելու, մասնավոր հատվածին աջակցելու նպատակով: 2017 թվականին բարեկարգվել է քաղաքային լողափը որտեղ ամռան ամիսներին կազմակերպվում են տարբեր միջոցառումներ, սակայն այնտեղ բացակայում են ենթակառույցները հագիստը անցկացնելու համար: հատկապես տպավորիչ են Մարտունու օր և Վարդավառ տոնախմբությունները, որին մասնակցում են 16 գյուղական համայնքները, հանրապետության տարբեր մասերում և արտերկրում բնակվող հայրենակիցները, ինչպես նաև բազմաթիվ զբոսաշրջիկներ, որոնց թիվը գնալով ավելանում է: Համայնքի կառավարման մարմինը՝ ի դեմս համայնքի ղեկավարի, միտված է մշակելու, նախագծելու իր համայնքի դրական և բիզնեսին աջակցող մարքեթինգային ռազմավարությունը՝ գիտակցելով համայնքում բնակվելու, աշխատելու, այցելելու և հնարավոր ներդրումներ կատարելու նշանակությունը: Այսօր համայնքում կատարվող գրեթե բոլոր աշխատանքներում ՏԻՄ-ի կողքին կանգնում են տեղի և դրսի գործարարները՝ հայնտելով իրենց վստահությունն ու համագործակցելու պատրաստակամությունը: Համայնքը չունի մշակված բրենդ և կարգախոս, համայնքի մարքեթինգի և արտաքին դիրքավորման ռազմավարություն, ինչպես նաև չեն իրականացվում համայնքի գովազդման մարքեթինգային արշավներ։
Աղյուսակ 8․ Համայնքի ընկալումը բնակիչների կողմից
Արտաքին կերպարի դրական կողմերը
|
Կարևորության աստիճանը (1-5)
|
Արտաքին կերպարի բացասական կողմերը
|
Կարևորության աստիճանը (1-5)
|
Համայնքը գտնվում է միջպետական նշանակության ճանապարհների խաչմերուկում
|
5
|
Լճի ափերը ճահճացած են
|
5
|
Համայնքը գտնվում է Սևանա լճի ափին
|
5
|
Հյուրանոցները անբարեկարգ վիճակ
|
5
|
Մաքուր օդ և ջուր
|
5
|
Փողոցների անբարեկարգ վիճակ
|
5
|
Անտառային տարածքների առկայություն
|
5
|
Տուրիստական կազմակերպության բացակայություն
|
5
|
Հնարավոր գործողություններ, որոնք կարելի է հեշտությամբ իրագործել
|
Պատասխանատու
|
Մշակել համայնքիարտաքինտեսքի և մարքեթինգի պլան
|
ՏԻՄ
|
Աջակցել մասնավոր հատվածինշուկաներիփնտրտուքիգործում
|
ՏԻՄ
|
Օգտագործելքույրքաղաքներիհետ համագործա-
Կցելու հնարավորությունը
|
ՏԻՄ
|
7. SWOT վերլուծություն
ՈՒԺԵՂԿՈՂՄ
|
ԹՈՒՅԼ ԿՈՂՄ
|
· Համայնքի բնակլիմայական պայմանների (մաքուր օդ և ջուր, անտառներ և կանաչապատ տարարծքները, արևային օրերի մեծ քանակ) շնորհիվ բարենպաստ
հնարավորություն է գյուղատնտեսութան ևէկոտուրիզմի, ագրոտուրիզմի զարգացման համար:
· Համայնքը գտնվում է Սևանա լծի ափին, միջպետական նշանակության ճանապարհների խաչմերուկում, որը տալիս է հնարավորություն զարգացնել տուրիզմը:
· Համայնքում կան կրթական հաստատություններ և անցկացվում են աշխատանքային տոնավաճառների և մասնագիտական դասընթացներ:
· Առկա են ազատ արտադրական տարածքներ, օֆիսային տարածքնոր որոնք ներդրումների առկայության դեպքում կարող են բերել զգալի տնտեսական աճի և աշխատատեղերի ստեղծման:
· Առկա են բանկային, վարկային և ապահովագրական ընկերություններ:
· Համայնքապետարանի արդյունավետ աշխատանքային մեխանիզմ:
|
· Բացակայում են մեծ նշանակություն ունեցող կառույցներ (քաղաքացիների սպասարկման գրասենյակ, զբոսաշրջիկությամբ զբաղող կազմակերպություն, գրավատուն) :
· Համայնքում թույլ է համագործակցությունը ՏԻՄ-ի ,մասնավոր հատվածի, կրթական համակարգի և արտաքին համայնքների հետ, որը դժվարացնում է արդյունավետ աշխատանքը ամբողջ համայնքում:
· Համայնքում կա գործազրկության բարձր մակարդակ, ֆինանսական ռեսուրսների սակավություն, որը հանգեցնում է բարձր արտագաղթի ցուցանիշների հատկապես` երիտասադության շրջանակներում:
· Թույլ զարգացած գյուղատնտեսություն
· Անհրաժեշտ ենթակառուցվածքների, հյուրանոցների, փողոցների և լճափնյա տարածքների անբարեկարգ վիճակ:
· Կարիք կա ժամանակակից մոտեցումների և լուծումների շուրջ դասընթացներ կազմակերպել տարբեր ոլորտներում
|
Հնարավորություններ
|
Սպառնալիքներ
|
· Արտասահմանում բնակվող մեցահարուստների մեծ քանակ, որը բարձրացնում է ներդրումների հավանականությունը համայնքում:
· Համագործակցությունը քույր համայնքների,հանրապետության այլ համայնքների հետ և ներքին ենթակառուցվածքների հետ որը կբարձրացնի աշխատանքների արդյունավետությունը:
· Եվրոմիության ծրագրերին մասնակցությունը
· Համայնքով անցնող զբոսաշրջիկների մեծ հոսք,որը ունի աճի պոտենցյալ:
|
· Քաղաքական ազդեցություններ
· Նոր տեխնոլոգիանների զարգացումից հետ մնալը
· Արտաքին ներդրողների բացակայություն
· Համայնքում որակյալ աշխատուժի պակաս
· Երիտասարդների արտագաղթ
· Առկա պատերազմական վտանգը
|
8.Տեսլական և նպատակներ
Մարտունի համայնքը միջազգային տուրիզմի և ներդրումների համար գրավիչ վայր է, որը ունի բարձր կենսամակարդակ: Մասնավոր հատվածի հետ սերտ հսմագործակցության արդյունքում Մարտունի համայնքը ապրում է տնտեսական զարգացում` առաջարկելով բարենպաստ պայմաններ գործարարության համար:
Նպատակ 1․Փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման համար բարենպաստ պայմանների և աջակցման մեխանիզմների ստեղծում
Նպատակ 2․Նպաստել համայնքում տուրիզմի զարգացմանը և ենթակառույցների ստեղծմանը
Նպատակ 3․Գյուղատնտեսության արտադրանքի աճ՝ բարելավելով գյուղատնտեսական ենթակառուցվածքները