Այսօր: Հինգշաբթի, 16 Հոկտեմբերի 2025թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 127
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
16.10.25 Մեկ տարի անց՝ կրկին երկու մեդալ (տեսանյութ)
2025 թվականի հոկտեմբերի 8-ից 14-ը Լոնդոնում կայացավ WKO K1 աշխարհի առաջնությունը, որին ՀՀ հավաքականից մասնակցում էին նաև Մարտունի համայնքի Ձորագյուղ բնակավայրից երկու պատանի մարզիկ։ Հավաքականը գլխավորում էր ֆեդերացիայի նախագահ Դավիթ Աթանեսյանը։  Թեժ մրցապայքարի արդյունքում՝ պատանիներից ութամյա Գրիգոր Սաֆարյանը նվաճեց ոսկե մեդալ և հռչակվեց աշխարհի չեմպիոն, իսկ իննամյա Խաչիկ Խլղաթյանը դարձավ արծաթե մեդալակիր։  Սաների մարզիչ Արաքս Մարգարյանի / Аро Маргарян / հավաստմամբ՝ Անգլիայի առաջնությանը մասնակցում էր աշխարհի 36 պետության մոտ 3000 մարզիկ և մարզուհի, և այդ հաղթանակը բավականին դժվար էր վաստակել։  -Սիրելի՛ հայորդիներ, կրկի՛ն անգամ շնորհավոր և շնորհակալություն՝ մեր երկրի, մարզի, համայնքի ... Մանրամասն
16.10.25 Կդադարացվի գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերության տեղեկացմամբ՝ պլանային աշխատանքներ («Սևան-Գավառ» DN500 մայրուղային գազատարի նորոգում) իրականացնելու նպատակով` հոկտեմբերի 16-ին ժամը 09։00-ից մինչև հոկտեմբերի 17-ը ժամը 21։00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի 📌Մարտունի քաղաքի, Վաղաշեն, Աստղաձոր, Զոլաքար, Ծովինար, Վարդենիկ, Արծվանիստ, Գեղհովիտ, Մադինա, Ներքին Գետաշեն, Վերին Գետաշեն, Լիճք, Ծակքար, Ծովասար, Ձորագյուղ, Վարդաձոր, Երանոս, Լեռնակերտ բնակավայրերի գազասպառողների,
նշված բնակավայրերում գործող այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

15.10.25 Իրազեկում

Հարգելի՛ քաղաքացիներ, հոկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ից մինչև 13։00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մարտունու թիվ 2 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում կանցկացվի «Հրդեհաշիջումը և տարհանումը մանկապարտեզներում» թեմայով ուսումնական վարժանք՝ Մարտունու հրշեջ փրկարարական ջոկատի մասնակցությամբ։ 

Խնդրում ենք բնակչությանը խուճապի չմատնվել։

14.10.25 Ընթացքի մեջ է Մարտունի-Ներքին Գետաշեն մարզային նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգումը (տեսանյութ)
Մարտունի-Ներքին Գետաշեն մարզային նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները շարունակվում են։  Հոկտեմբերի 13-ի դրությամբ կատարվում են Զորավար Անդրանիկ թաղամասին կից երթևեկելի հատվածի հողային և խճապատման աշխատանքներ։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 737 միլիոն դրամ, որը տրամադրվում է ՀՀ պետբյուջեից։  Ծրագրի պատվիրատուն՝ ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն է։  Աշխատանքներն իրականացնում է «Շանթ Սեյրան» ՍՊԸ-ն։  Դիտել տեսանյութը
13.10.25 Փոփոխություններ և լրացումներ գյուղատնտեսական աջակցման ծրագրում
Գյուղատնտեսությամբ զբաղվող հարգելի΄ տնտեսվարողներ, տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարության 2 հոկտեմբերի 2025 թվականի N 1399–Լ որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել (կցվում է նկարներով) Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 27-ի N 1284-Լ որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրի» մեջ (այսուհետ՝ Ծրագիր)։ 
Փոփոխություններին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով 
https://www.e-gov.am/gov-decrees/item/45325/ ։   📞 Ծրագրերի վերաբերյալ լրացուցիչ խորհրդատվություն կարելի է ստանալ՝ զանգահարելով էկոնոմիկայի նախարարության կարճ համարին 81-40
08.10.25 Կայացավ «Բագրևանդ» հանրագիտարանի շնորհանդեսը (տեսանյութ)
Կայացավ «Բագրևանդ» հանրագիտարանի շնորհանդեսը, և ընթերցողի դատին հանձնվեց մի յուրօրինակ ստեղծագործություն, որը հեղինակի` Գագիկ Արծրունու երկու տասնամյակ տևած տքնաջան աշխատությունն է ՝ հայրենիքի հանդեպ սիրուց ու գորովանքից ծնված…   Հանրագիտարանը Բագրևանդ գավառի, Ալաշկերտի ու Կարաքիլիսայի ժողովրդագրական էթնոհոգեբանության և պատմական իրողությունների ամփոփումն է, ինչպես նաև նրանց սերունդների ու մերօրյա անհատականությունների, որոնց շնորհիվ կազմավորվել է Գեղարքունիքի մարզը, կերտվել պատմությունն ու մշակույթը …   Գրիգոր Արծրունին տիտանական գործ է արել՝ ներկայացնելով ու զուգահեռներ անցկացնելով հնագույն ժամանակներից մինչև մեր օրեր, Բագրևանդ ու Գեղարքունիք գավառների ... Մանրամասն
07.10.25 Ուղերձ Գրադարանավարի օրվա առթիվ
Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի շնորհավորանքը՝ Գրադարանավարի օրվա առթիվ․  -Սիրելի՛ գրադարանավարներ, սրտանց շնորհավորում եմ ձեր մասնագիտական տոնի առթիվ։  Գրադարանավարի աշխատանքը անգնահատելի ներդրում է մեր համայնքի կրթական, մշակութային և հոգևոր կյանքի զարգացման գործում։ Ձեր նվիրվածությունը, համբերությունը և գիտելիքի հանդեպ սերն են, որ պահպանում և փոխանցում են մեր ժողովրդի մշակութային ժառանգությունը նոր սերունդներին։  Մաղթում եմ ձեզ առողջություն և նոր հաջողություններ ձեր առաքելության մեջ։  Թո՛ղ ձեր գրադարանները միշտ լեցուն լինեն ընթերցողներով, իսկ ձեր աշխատանքը՝ գնահատված և սիրված։  

Լավագույն մաղթանքներով` 
Մարտունի համայնքի ղեկավար 
Հովհաննես Հովեյան
05.10.25 Ուղերձ Ուսուցչի օրվա կապակցությամբ
ՀՀ Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի շնորհավորանքի խոսքը Ուսուցչի օրվա կապակցությամբ․  Մարտունի համայնքի հարգարժա՛ն ուսուցիչներ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ, մաղթում քաջառողջություն, աշխատանքային ու ստեղծագործական անսպառ եռանդ, նորանոր հաջողություններ եւ ձեռքբերումներ անձնական կյանքում ու մասնագիտական աշխատանքում։   Հազարամյակներ շարունակ հայ ազգային միտքը, գրականությունը, արվեստն ու մշակույթը սերունդներին են փոխանցվել անձնվեր ու հայրենասեր, իրենց գործի գիտակ ուսուցիչների եւ մտավորականների շնորհիվ, իսկ այսօր դուք եք պատվով ու սիրով կրում այդ վեհ առաքելությունը` միշտ վառ պահելով Հայոց դպրության ջահը։ Հայրենի կառավարությունն այսօր անում է հնարավորը, ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Ինչպես ներկայացնել եկամուտների հայտարարագիր
Գործարկվել է pay.e-community.am հարթակը
Ինչպես դիմել համայնքապետարան
Ի՞նչ անել "Օդային տագնապ" ազդանշանի ժամանակ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner