Այսօր: Ուրբաթ, 24 Հոկտեմբերի 2025թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 312
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
24.10.25 Երիտասարդության միջազգային օրը Մարտունի համայնքում (տեսանյութ)
Օգոստոսի 16-ին Մարտունի համայնքի երտասարդների մասնակցությամբ տեղի ունեցավ մշակութային մեծ միջոցառում։ Համայնքի կողմից հրավիրված «Սասնա ծռեր» համույթը և տեղի պարային, դհոլահարների և վոկալի խմբերն իրենց ելույթներով հագեցրին ու հիշարժան դարձրին Երիտասարդության միջազգային օրը։  📋 Միջոցառումը նախաձեռնվել էր Մարտունու համայնքապետարանի կողմից և իրականացվել համայնքապետարանի միջոցներով:  Դիտել տեսանյութը
23.10.25 Ֆրանսիացի մասնագետների կողմից վերապատրաստումներ և աշխատարաններ Գեղարքունիքում
Գեղարքունիք–Իզեր ապակենտրոնացված համագործակցության շրջանակում Օվեռն-Ռոն-Ալպեր տարածաշրջանի Իզերի Գյուղատնտեսական պալատի փորձագետներ Վալերի Մորիե-Ժենուն և Թոմաս Հուվերը երկու օր շարունակ իրականացրել են վերապատրաստումներ և աշխատարաններ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանների գյուղատնտեսության ոլորտի մասնագետների համար։ Խումբն այցելել է նաև Մարտունի համայնք։   Վերապատրաստումների հիմնական նպատակներն էին՝  Գեղարքունիքի մարզի գյուղատնտեսական ոլորտի վերլուծություն՝ 1-2 պիլոտային ծրագրերի նույնականացման հեռանկարով   Մարզի 5 համայնքների գյուղատնտեսական խորհրդատուների կարողությունների զարգացում   Գյուղոլորտի ներկայացուցիչների հետ կապերի ամրապնդում   ... Մանրամասն
22.10.25 Նշվեց Մարտունու Ջերմոցային նախագծի առաջին բերքի տոնը (տեսանյութ)
Շնորհիվ Ջուդիթ Սարյանի և Վիկտոր Զարուգյանի ընտանիքի առատաձեռն աջակցության, ինչպես նաև «Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ի և Մարտունու համայնքապետարանի գործընկերության՝ Մարտունի քաղաքի թիվ 4 մանկապարտեզի տարածքում տեղակայված ջերմոցներում աճեցվում է առողջ սնունդ։ Օրերս նշվեց առաջին բերքի տոնը։ Առաջին իսկ օրը հավաքվել է ընդհանուր 57 կգ վարունգ, որը տեղափոխվել է Մարտունու մանկապարտեզներ՝ երեխաների սննդի համար։  Միջոցառմանը մասնակցել են Մարտունու համայնքապետարանի ներկայացուցիչներ, մանկապարտեզների տնօրեններ, ծնողներ և երեխաներ, ովքեր միասին կիսել են բերքահավաքի ուրախությունը և փորձել առաջին բերքը։Մինչ խոր աշուն սպասվում է օրական հավաքել մոտ 10 կգ վարունգ, իսկ հետո՝ լոբի։  ... Մանրամասն
21.10.25 Գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրի փոփոխությունների վերաբերյալ
Հարգելի՛ տնտեսվարողներ, տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարության 9 հոկտեմբերի 2025 թվականի N 1447-Լ որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել (կցվում է) Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 27–ի N 105–Լ որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրի» մեջ (տե՛ս կից նկարներում)։  Փոփոխություններին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով  https://www.e-gov.am/gov-decrees/item/45365/   Ծրագրի վերաբերյալ լրացուցիչ խորհրդատվություն կարելի է ստանալ՝ զանգահարելով էկոնոմիկայի նախարարության կարճ համարին 81-40 (լրացուցիչ 2)։
20.10.25 Ոչ նյութական մշակութային ժառանգությանը նվիրված միջոցառում Մադինայում
Հոկտեմբերի 17-ին Մադինայի մշակույթի տան հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ ոչ նյութական մշակութային ժառանգությանը նվիրված միջոցառում, որը կազմակերպվել էր մշակույթի կենտրոնի և դպրոցի համատեղ ջանքերով։ Այն ևս մեկ առիթ էր` ներկայացնելու մեր հարուստ մշակույթի մի փոքր մասը երգերի, պարերի, պատմությունների և կենցաղային սովորույթների ցուցադրման միջոցով։   Մադինայի մշակույթի կենտրոն
19.10.25 Մարտունի-Ներքին Գետաշեն ավտոճանապարհն ասֆալտապատված է և երթևեկելի (տեսանյութ)
Ասֆալտապատվել է Մարտունի-Ներքին Գետաշեն մարզային նշանակության ավտոճանապարհը, որն ամբողջությամբ երթևեկելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։  Ներքին Գետաշեն բնակավայրում՝ Արգիճի գետի վրա կառուցված երկու կամուրջների հատվածները (շուրջ 100 գծամետր) կասֆալտապատվեն շուտով՝ դրանց վերակառուցման աշխատանքների ավարտվելուն պես։   Դիտել տեսանյութը
19.10.25 Կարկուտի հետևանքով պատճառված վնասների մասնակի փոխհատուցման տրամադրման մասին
Հարգելի՛ տնտեսվարողներ, տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարության 9 հոկտեմբերի 2025 թվականի N 1441-Լ որոշմամբ հաստատվել է 2024 և 2025 թվականներին Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Տավուշի և Սյունիքի մարզերում տեղացած կարկուտի հետևանքով հողօգտագործողներին պատճառված վնասների մասնակի փոխհատուցման տրամադրման կարգը (տե՛ս կից նկարներում)։  Կարգին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով  https://www.e-gov.am/gov-decrees/item/45363/։  Կարգի վերաբերյալ լրացուցիչ խորհրդատվություն կարելի է ստանալ՝ զանգահարելով էկոնոմիկայի նախարարության կարճ համարին 81-40 (լրացուցիչ 2)։
18.10.25 Երևանյան փողոցում ընթանում են արտաքին լուսավորության համակարգի վերակառուցման աշխատանքներ (տեսանյութ)
ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Երևանյան փողոցում իրականացվում են արտաքին լուսավորության ցանցի ամբողջական վերակառուցման աշխատանքներ։  Նոր լուսավորության համակարգը նախատեսվում է կառուցել ժամանակակից, էներգախնայող LED տեխնոլոգիայով՝ ապահովելով փողոցի լուսավորությունն ամբողջ երկարությամբ։  Աշխատանքների շրջանակում կատարվում են՝   Դիտահորերի կառուցում,   Ստորգետնյա խրամուղիների փորում և մալուխների անցկացման աշխատանքներ,   Հողանցման և կառավարման համակարգերի տեղադրում,   Պողպատե հենասյուների տեղադրում և LED լամպերի մոնտաժ։   Հին լուսավորության համակարգը ապամոնտաժվում է, իսկ դրա փոխարեն Երևանյան փողոցում կառուցվում են նոր լուսավորող հենասյուներ, ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Ինչպես ներկայացնել եկամուտների հայտարարագիր
Գործարկվել է pay.e-community.am հարթակը
Ինչպես դիմել համայնքապետարան
Ի՞նչ անել "Օդային տագնապ" ազդանշանի ժամանակ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner