Այսօր: Երեքշաբթի, 21 Մայիսի 2024թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 164
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
21.05.24 Կուրսային աշխատանքների պաշտպանություն Գեղարքունիքի տարածաշրջանային պետական քոլեջում
2024 թվականի մայիսի 14-ից 20-ը «Գեղարքունիքի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ում տեղի ունեցավ կուրսային աշխատանքների պաշտպանություն: 1. II 0112.01.05 «Նախադպրոցական կրթություն» - «Տարրական մաթեմատիկական պատկերացումների ձևավորման մեթոդիկա»: Ղեկավար՝ Սարգսյան Ռիտա; 2. I 0112.01.05 «Նախադպրոցական կրթություն» - «Համագործակցություն ընտանիքի և համայնքի հետ»: Ղեկավար՝ Սանասարյան Հեղինե; 3. II 0613.01.05 «Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում»- «Գծային հանրահաշվի տարրերը և ֆունկցիոնալ հավասարումների լուծման թվային մեթոդներ»: Ղեկավար՝ Գորանցյան Սյուզաննա; Կուրսային ... Մանրամասն
20.05.24 Մեր հայրենակից Ազատ Սրապյանը` Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն
2024 թվականի մայիսի 2-ից 12-ը Սլովակիայի մայրաքաղ Բրատիսլավայում կայացավ բազկամարտի Եվրոպայի հերթական առաջնությունը։ Մասնակցել է ավելի քան 29 պետություն, այդ թվում նաև Ադրբեջանը և Թուրքիան, որոնք 70 կգ քաշային կարգում դուրս մնացին մեդալային պայքարից։ Աջ ձեռքի պայքարում Ազատ Սրապյանը հռչակվեց Եվրոպայի եռակի փոխչեմպիոն։ Աջ ձեռքով 1֊ին և 2֊րդ հորիզոնականը գրաված մարզիկները հնարավորություն են ստացել մասնակցել հեղինակավոր մրցաշարի։ Հավելենք նաև, որ Բազկամարտի միջազգային ֆեդերացիայի կողմից կազմակերպված մրցավարական դասընթացների արդյունքում Հայաստանը ներկայացնող Ազատ Սրապյանն արժանացել է միջազգային մրցավարի հավաստագրի։ Օգոստոս ամսին տեղի կունենա բազկամարտի աշխարհի առաջնությունը Մոլդովայում, ... Մանրամասն
19.05.24 Վիկտորինա «Ինձ բահ տվեք» գրքի շուրջ. Հայրենասիրությունը` ապրելակերպ
Լիճքեցի Հասմիկ Ենոքյանը, ով ժամանակին սովորել է Լիճքի միջնակարգ դպրոցում, այժմ բնակվելով Ամերիկայում` չի մոռացել իր արմատները, իր գյուղը, իր հարազատ կրթօջախը։ Կարևորելով կրթությունը, ազգային մտածողությունն ու արժեքները` նրա մտահղացմամբ Լիճքի երկու դպրոցների 7-8-րդ դասարանների աշակերտների միջև հայտարարվել էր մրցույթ։Մրցույթի մասնակիցները մեկ ամսում պետք է կարդային Ստեփան և Կարո Պողոսյանների «Ինձ բահ տվեք» գիրքը։ Կարդալուց հետո, վիկտորինայի ձևաչափով, աշակերտներին տրվելու էր վերոհիշյալ գրքից 26 հարց. ամենաշատ միավորներ վաստակած թիմը կարժանանար գլխավոր մրցանակին` մեկ ամբողջ օր Yerevan Park֊ում։Հիմնական դպրոցից մասնակիցներ չունենալով, միջնակարգ դպրոցից վիճակահանությամբ ընտրվեցին 30 ... Մանրամասն
17.05.24 Ծովասարի դպրոցում կայացավ հանդիսավոր միջոցառում

Օրերս Ծովասարի Բ. Մուրադյանի անվան միջնակարգ դպրոցի դահլիճը մարդաշատ էր, բեմին էին առաջին դասարանցիները։ Նրանք արդեն տառաճանաչ են շնորհիվ իրենց սիրելի դասվար Ա. Նազարյանի։ Թեև աշակերտները հրաժեշտ են տալիս այբբենարանին, բայց վստահ են, որ այն միշտ ժպտալու է իրենց ու ուղղորդելու է դեպի գիտելիքի անեզր աշխարհ։ Երգի, պարի, ասմունքի ու թատերական ներկայացման միջոցով աշակերտները գովերգեցին հայ գիրն ու հայ լեզուն։ Հուզված էին երեխաներն ու ծնողները. ինչքա՜ն երազանքներ ու նպատակներ են առջևում։ 
- Սիրելի՛ փոքրիկներ, ձեզ հաստատուն քայլեր դեպի գիտելիքի աշխարհ։ Մեսրոպյան գրերով մնացե՛ք հայ ու կրթվե՛ք հայեցի։

16.05.24 Ինչպես փոխել կենսաթոշակը կամ նպաստը վճարող բանկն ԱՌՑԱՆՑ եղանակով
Հարգելի՛ քաղաքացիներ, հիշեցնում ենք, որ Ձեր կենսաթոշակը (ծերության, հաշմանդամության, ինչպես նաև կերակրողին կորցնելու դեպքում նպաստներ) վճարող բանկը կարող եք փոխել ԱՌՑԱՆՑ եղանակով։  
Բանկը փոխելու դիմումը կարող եք ներկայացնել socservice.am կայքէջի «Առցանց դիմումներ» բաժնի «Մուտքագրել վճարող կազմակերպության (բանկի) ընտրության դիմում» պատուհանում (հղումը՝ https://online.ssa.am/index.php?r=site%2Findex-pension ) կամ մոտենալ Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 114 զանգերի կենտրոն։
15.05.24 «Հրաժեշտ Այբբենարանին» միջոցառումը Մարտունի համայնքի դպրոցներում
Մարտունի համայնքի դպրոցներում մեկնարկել է «Հրաժեշտ Այբբենարանին» միջոցառումների շարքը։ ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու Մ. Մելիք-Շահումյանցի անվան N1 հիմնական դպրոցի IԱ դասարանի աշակերտների մասնակցությամբ տեղի ունեցավ «Հրաժեշտ Այբբենարանին» միջոցառումը։ Դասվար՝ Նարինե Հոխանյան։
14.05.24 Հանդիպում Մ․ Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի ներկայացուցիչների հետ
Մ․ Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի ներկայացուցիչների հերթական հանդիպումը Մարտունի համայնքում էր։ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի աջակցությամբ մայիսի 14-ին Մ․ Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի ուսումնական գծով փոխտնօրեն Արթուր Կարապետյանը և վարժարանի սաները Գեղարքունիքի մարզում հերթական հանդիպումն անցկացրին Մարտունի համայնքի հանրակրթական դպրոցների 9-րդ դասարանցիների, նրանց ծնողների, ՆԶՊ առարկան դասավանդող ուսուցիչների հետ։ Մասնագիտական կողմնորոշման և կրթական իրազեկման շրջանակներում վարժարանի փոխտնօրենը և սաները հանդիպման մասնակիցներին ներկայացրին վարժարանի ընդունելության կարգը, գործող պայմանները, վարժարանի և զինվորական մասնագիտության առավելությունները, կրթական առաջնահերթությունները։ ... Մանրամասն
13.05.24 Սիմոն Սիմոնյանը գրանցեց հինգ անընդմեջ հաղթանակ՝ դառնալով առաջնության չեմպիոն (տեսանյութ)
Ավարտվեց ՀՀ բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների 2024թ-ի առաջնությունը, որը կայացավ Երևանի «Միկա» մարզահամալիրում: Գեղարքունիքի մարզը ներկայացնող Մարտունու մարզադպրոցի չորս մարզիկ մասնակցեցին այդ առաջնությանը, որից երկուսը վերադարձան մեդալներով: Գեղարքունիքի մարզը ներկայացնող Մարտունու մարզադպրոցի սան Սիմոն Սիմոնյանը (Ծովինար) բռնցքամարտի 2024թ-ի ՀՀ ավագ տարիքի պատանիների առաջնությանը 48 կգ քաշային կարգում, հաղթելով իր բոլոր մրցակիցներին՝ ճանաչվեց մրցաշարի հաղթող։ Սիմոն Սիմոնյանը գրանցեց հինգ անընդմեջ հաղթանակ և նվաճեց ՀՀ ավագ տարիքի պատանիների 2024թ. չեմպիոնի տիտղոսը- 10.05.2024թ. Երևան։ Գեղարքունիքի մարզը ներկայացնող Մարտունու մարզադպրոցի սան Կարեն Զախարյանը բռնցքամարտի ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Ինչպես ներկայացնել եկամուտների հայտարարագիր
Գործարկվել է pay.e-community.am հարթակը
Ինչպես դիմել համայնքապետարան
Ի՞նչ անել "Օդային տագնապ" ազդանշանի ժամանակ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner