22.11.24
Վաղաշենի ոռոգման նորակառույց ցանցի մասին
|
Մարտունի համայնքի Վաղաշեն բնակավայրում ՀՀ կառավարության կողմից 2024 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ավարտին են մոտենում ոռոգման ջրատարի ներքին ցանցի կառուցման աշխատանքները։Ծրագրով նախատեսված է Վաղաշենի 22-րդ փողոցի 2-րդ փակուղուց սկիզբ առնող ոռոգման ցանցի կառուցում, 1460 մետր ընդհանուր երկարությամբ, LR-40 մետաղական կիսախողովակներով։ Ցանցի շնորհիվ Վաղաշենի տնտեսությունների շուրջ 30 տոկոսի տնամերձ հողամասերում ոռոգման ջուրը կմատակարարվի ժամանակին ու անկորուստ։ Ծրագրի մասին․ Ծրագրի անվանում՝ «Վաղաշեն բնակավայրի 22-րդ փողոցի 2-րդ փակուղուց սկիզբ առնող ոռոգման ցանցի կառուցում», Շինարարական աշխատանքների արժեք՝ 68 միլիոն 388 հազար ...
Մանրամասն |
|
20.11.24
Աստղաձորում կառուցվում են խմելու ջրագծի ներքին ցանցի նոր հատվածներ (տեսահոլովակ)
|
2024 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերով Մարտունի համայնքի Աստղաձոր բնակավայրում ընթանում են խմելու ջրագծի ներքին ցանցի կառուցման աշխատանքներ։ Ըստ հաստատված ծրագրի՝ կառուցվող ջրագիծն ունի 2340 գծամետր ընդհանուր երկարություն, որն ընդգրկում է Աստղաձորի 35-րդ փողոցի 530 մետր, 42-րդում և 45 րդում՝ 410 մետր, 36-րդում և 53-րդում՝ 1050 մետր, 28-րդ փողոցում՝ 200 մետր հատվածներ։ Ջրագիծը կառուցվում է պոլիէթիլենյա D=110 մմ խողովակներով։ Ծրագրի մասին․ 🔹 Ծրագրի անվանում՝ «Աստղաձորի խմելու ջրագծի ներքին ցանցի կառուցում», 🔹 Շինարարական աշխատանքների արժեք՝ շուրջ 25 միլիոն ՀՀ դրամ, որի 75%-ը պետբյուջեից և 25%-ը՝ համայնքի բյուջեից, 🔹 ...
Մանրամասն |
|
19.11.24
Ամանորյա համատեղ բացօթյա միջոցառման հրավեր
|
Ամանորյա միջոցառումների շրջանակում «Մարտունի քաղաքի մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ-ը նախատեսում է կազմակերպել համատեղ տոնական միջոցառում` համայնքի կրթական և մշակութային հաստատությունների սաների մասնակցությամբ: Միջոցառման ձևաչափը՝ դիմակահանդես: Մանրամասների համար դիմել «Մարտունի քաղաքի մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ։ Հեռախոս` 077307782
|
|
18.11.24
Լուսավորության ցանցի կառուցում Զոլաքարում
|
Մարտունի համայնքի Զոլաքար բնակավայրի 5-րդ և 7-րդ փողոցներում սուբվենցիոն ծրագրով իրականացվում են լուսավորության ցանցի տարածման աշխատանքներ՝ մոտ 50 հենասյուների տեղադրմամբ։ Ծրագրի մասին․ ⚡️ Ծրագրի անվանում՝ «Զոլաքար բնակավայրի 5-րդ և 7-րդ փողոցներում լուսավորության ցանցի տարածման աշխատանքներ», ⚡️ Շինարարական աշխատանքների արժեք՝ 5 միլիոն 700 հազար ՀՀ դրամ, ⚡️ Երկարությունը՝ շուրջ 1500 գ/մ, ⚡️ Իրականացնող կազմակերպություն՝ «Կոմպլեքս» ՍՊԸ, ⚡️ Տեխնիկական հսկողություն իրականացնող՝ «Տեխնո շին» ՍՊԸ, ⚡️ Աշխատանքները կատարվել են 60%֊ով։
|
|
17.11.24
«Կանաչ և կայուն զարգացում» ինտելեկտուալ խաղ (տեսանյութ)
|
ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա (EU Sustainable Energy Week) շրջանակներում, ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի, Հայաստանի համայնքների միության, Գավառի, Սևանի և Մարտունու համայնքապետարանների կողմից համատեղ Գավառում անցկացվել է «Կանաչ և կայուն զարգացում» խորագրով ինտելեկտուալ խաղ: Դիտել տեսանյութը
|
|
16.11.24
Գեղանկարիչ Սամվել Մարտիրոսյանի այցը Մարտունու մանկական արվեստի դպրոց
|
Մարտունու մանկական արվեստի դպրոցում նոյեմբերի 15-ին Մշակութային կրթության աջակցության հիմնադրամի մեթոդիստ, գեղանկարիչ Սամվել Մարտիրոսյանն անցկացրեց ուսումնամեթոդական օգնություն ուսուցիչներին և վարպետաց դաս աշակերտների հետ։ Երեխաները ոգևորությամբ հետևում էին վարպետի աշխատանքին և նրան հղում հետաքրքիր հարցեր։
|
|
15.11.24
Բազմաբնակարան շենքի տանիքի վերանորոգում Վարդենիկում
|
Ավարտին են մոտենում Վարդենիկ բնակավայրի Բանավան թաղամասի 6-րդ շենքի տանիքի վերանորոգման աշխատանքները, որոնք իրականացվում են 2024 թվականի սուբվենցիոն ծրագրերի շնորհիվ։ Ծրագրի մասին․ Ծրագրի անվանում՝ «Վարդենիկ բնակավայրի Բանավան թաղամասի 6-րդ շենքի տանիքի վերանորոգում», Շինարարական աշխատանքների արժեք՝ 15 միլիոն 780 հազար ՀՀ դրամ, Մակերեսը՝ 500 ք/մ, Իրականացնող կազմակերպություն՝ «Պրոստրոյ» ՍՊԸ, Տեխնիկական հսկողություն իրականացնող՝ «Ստյոպշին» ՍՊԸ, Աշխատանքները կատարվել են 95%֊ով
|
|
14.11.24
Աշակերտներն այցելեցին «Գեղարքունիքի տարածաշրջանային պետական քոլեջ»
|
Նոյեմբերի 14-ին «Գեղարքունիքի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ այցելեցին Ներքին Գետաշենի N1 միջնակարգ դպրոցի աշակերտները՝ մասնագիտական կողմնորոշման նպատակով: Այցի ընթացքում աշակերտները հնարավորություն ունեցան ծանոթանալու քոլեջի միջավայրին, մասնագիտություններին, կրթական ծրագրերին և գործնական դասընթացներին: Դասախոսական կազմը սիրով ներկայացրեց դասընթացների բովանդակությունը, ուսումնական նյութերը և ցույց տվեց մասնագիտական հմտությունների զարգացման աջակցումը՝ ապահովելով կարողություններին միտված կրթություն: Այցը հնարավորություն էր՝ աշակերտներին ներկայացնել իրենց ապագա մասնագիտությունը, հասկանալու, թե ինչպիսի հնարավորություններ է առաջարկում քոլեջը, որի ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |