Այսօր: Երկուշաբթի, 24 Նոյեմբերի 2025թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 143
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
24.11.25 Պատանի երգիչը համայնքին բերեց պատվավոր հաղթանակ

Բուլղարիայի Վառնա քաղաքում կայացավ միջազգային մրցույթ փառատոն, որի ընթացքում Մարտունի համայնքում գործող «Հակոբ Հակոբյան» վոկալ ստուդիայի սան Գրիգոր Մինասյանը (Ծովինար) բարձր պահելով ազգային արժեքները՝ Փոփ վոկալ անվանակարգում գրավեց առաջին պատվավոր հորիզոնականը։ Վոկալի ուսուցչուհի՝ Արփինե Սարգսյան։ 

23.11.25 Մեկնարկել է 2026 թվականի Մասնակցային բյուջետավորման գործընթացը
Մարտունի համայնքի հարգելի՛ բնակիչներ, հայտնում ենք Ձեզ, որ Մարտունի համայնքում պաշտոնապես մեկնարկել է 2026 թվականի Մասնակցային բյուջետավորման գործընթացը։  Գործընթացի իրականացման համար պատրաստ են համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի որոշումները։  2025 թվականի նոյեմբերի 20-ին տեղի ունեցավ Մասնակցային բյուջետավորման հարցերով զբաղվով հանձնաժողովի առաջին նիստը, որի ընթացքում քննարկվել են մասնակցային բյուջետավորման հիմնական փուլերն ու իրականացման ժամանակացույցը։ Հանձնաժողովը սահմանել է առաջարկվող ծրագրերի ոլորտային առաջնահերթություն․  Տնտեսական զարգացում,   Երիտասարդություն,   Կանաչապատում,   Սպորտ,   Կրթություն,   Մշակույթ,   ... Մանրամասն
22.11.25 մայթերի սալարկման և գծանշման աշխատանքներ Ն․ Գետաշեն - Մարտունի ճանապարհին
Ներքին Գետաշեն - Մարտունի մարզային նշանակության ավտոճանապարհի ասֆալտապատումն ավարտվել է, և այժմ կատարվում է նորակառույց մայթերի սալարկման և երթևեկելի հատվածի գծանշման աշխատանքներ։  Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Շանթ-Սեյրան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը։  
Լուսանկարը՝ 21․11․2025
21.11.25 Փոքր դրամաշնորհների մրցույթ և Սեմինար/խորհրդատվություն Մարտունու համայնքապետարանում
 ․ Փոքր դրամաշնորհների մրցույթի մեկնարկ  «Սևանա լճի ավազանում հողային ռեսուրսների և արժեքավոր էկոհամակարգերի պահպանում և կայուն կառավարում՝ ուղղված բազմակի օգուտների» ՄԱԶԾ-ԳԷՀ ծրագրի Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF-Հայաստան) կողմից տրամադրվող փոքր դրամաշնորհների շրջանակներում հայտարարվում է մրցույթ։   Կարող են դիմել Ծրագրի շահառու մարզերի 6 համայնքների բնակիչները. ➢ Գեղարքունիքի մարզ – Մարտունի, Վարդենիս, Ճամբարակ  ➢ Վայոց ձորի մարզ – Վայք, Ջերմուկ, Եղեգիս  Խրախուսվում է կանանց, երիտասարդների և խոցելի խմբերի մասնակցությունը։  Դրամաշնորհները տրամադրվում են բնաիրային (ոչ դրամական) ... Մանրամասն
20.11.25 Մարտունի համայնքում իրականացվող աղբահանության ծառայությունների վերաբերյալ (տեսանյութ)
Շուտով Մարտունի համայնքը ևս կսպասարկվի Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ կողմից` ինչը կնպաստի մեր համայնքում աղբահանության ծառայությունների որակի բարձրացմանը։  Կոտայքի և Գեղարքունիքի մարզերը սպասարկող Հրազդանի սանիտարական աղբավայրում այսօր արդեն թափոններ են ընդունում ու մշակում։ Այստեղ աշխատանքներն ընթանում են ըստ սահմանված տեխնոլոգիական փուլերի՝ տոփում, հողածածկում և տարածքի սանիտարական մակարդակի ապահովում։ Աղբավայրը կառուցված է եվրոպական չափանիշներին համապատասխան, ունի հատուկ մեկուսացված բջիջներ, կեղտաջրերի հավաքման համակարգ և գազերի անվտանգ կորզման հորեր։ Դրանք նվազեցնում են շրջակա միջավայրին հասցվող վնասը և բացառում հրդեհները։ Միաժամանակ, հարակից համայնքներում զարգանում է նաև ... Մանրամասն
20.11.25 Նոր հատկացումներ Մարտունի համայնքին

ՀՀ կառավարության 2025 թվականի նոյեմբերի 20-ի հերթական նիստում որոշում է կայացվել 57 միլիոն 609,4 հազար դրամ հատկացնել Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Արծվանիստ, Ծովինար, Վարդենիկ, Զոլաքար բնակավայրերի տարբեր փողոցներում, սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում, նոր լուսավորության համակարգերի կառուցման աշխատանքների համար:

19.11.25 Անցկացվում է «Մարտունու համայնքապետի գավաթ» 2025 ֆուտբոլի մրցաշար
Մարտունի համայնքում մեկնարկել է «Մարտունու համայնքապետի գավաթ» ֆուտբոլի մրցաշարը, որին մասնակցության հայտ էին ներկայացրել Մարտունի քաղաքի և Ծովինար, Զոլաքար, Արծվանիստ, Վերին Գետաշեն, Վարդենիկ, Աստղաձոր, Ներքին Գետաշեն, Լիճք գյուղական բնակավայրերի ֆուտբոլային թիմերը։   Լիճքի միջնակարգ դպրոցի փոքր խաղադաշտում կայացած խմբային փուլի հանդիպումները գրանցել են հետևյալ արդյունքները․  Վ․ Գետաշեն - Վարդենիկ 2։0;  Մարտունի - Լիճք 10։2;  Ն․ Գետաշեն - Վ․ Գետաշեն 6։3;  Վարդենիկ - Ն․ Գետաշեն 1։8;  Լիճք - Արծվանիստ 4։7   ․ Եզրափակիչ փուլ դուրս գալու համար այս կիրակի՝ նոյեմբերի 23-ին, կպայքարեն Մարտունի - Լիճք,  Արծվանիստ ... Մանրամասն
19.11.25 Մարտունի համայնքի 2025 թվականի ձեռքբերումներից

Կառուցվեց և այս տարվա սկզբին շահագործման հանձնվեց Մարտունի համայնքի Աստղաձոր բնակավայրի մսուր- մանկապարտեզը։ Այսօր արդեն ունենք այս ջերմ պատկերը․ Աստղաձորի մանուկների առօրյան լցվել է, հետաքրքիր և ուրախ ժամեր են անցկացնում այստեղ, խաղում ու զարգանում են միասին, մասնակցում տարբեր թեմաներով միջոցառուների։    Դիտել տեսանյութը

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Ինչպես ներկայացնել եկամուտների հայտարարագիր
Գործարկվել է pay.e-community.am հարթակը
Ինչպես դիմել համայնքապետարան
Ի՞նչ անել "Օդային տագնապ" ազդանշանի ժամանակ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner