Այսօր: Հինգշաբթի, 13 Մարտի 2025թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 368
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
12.03.25 Փոխհատուցում կատարված ծախսերի դիմաց

Հարգելի՛ քաղաքացիներ, 

հիշեցնում ենք, որ եթե նախորդ տարվա ընթացքում առողջապահության կամ կրթության գծով կատարել եք որոշակի սոցիալական ծախսեր, ապա անձնական եկամուտները հայտարարագրելու պարագայում հնարավորություն եք ունենում ստանալու փոխհատուցում կատարված ծախսերի դիմաց:  

Վերոնշյալ փոխհատուցումից օգտվելու գործընթացի մանրամասներին ծանոթանալու համար կարող եք օգտվել հետևյալ ուղեցույցից՝ https://bit.ly/3Dl91R9 

ՀՀ ֆինանսների նախարարություն

11.03.25 Բազկամարտի Հայաստանի պատանիների առաջնություն Մարտունի համայնքում
Բազկամարտի պրոֆեսիոնալ մարզիկներին հրավիրում ենք Մարտունու համայնքապետարանի աջակցությամբ իրականացվող Հայաստանի պատանիների առաջնությանը, որը կանցկացվի Մարտունի քաղաքում։🔹 Մինչև 15 տարեկանների քաշային կարգեր՝ 50, 55, 60, 70, 70+ կգ🔹 Մինչև 18 տարեկանների քաշային կարգեր՝ 55, 60, 65, 70, 80, 80+ կգ📅 Մրցումը կանցկացվի 2025 թվականի ապրիլի 5-ին։ 📌 Մասնակցել կարող են միայն մարզերի ֆեդերացիայի կողմից ներկայացված պրոֆեսիոնալ բազկամարտիկները։📌 Մասնակցության համար անհրաժեշտ է ուղարկել հայտեր մինչև մարտի 25-ը։Մրցաշարը հնարավորություն կտա լավագույններին ցուցադրել իրենց ուժը, զարգացնել հմտությունները և պայքարել չեմպիոնի տիտղոսի համար։☎️ Մանրամասների համար զանգահարել՝🔹 Ֆեդերացիայի նախագահ՝ Ա. Գաբրիելյան ... Մանրամասն
10.03.25 Կանանց միջազգային օրվա առթիվ գեղհովիտցի կանայք արժանացան մեծարանքի
Կանանց միջազգային օրը լավագույն առիթներից է մեկ անգամ ևս արժևորելու այն մեծ դերակատարումը, որն ունի հայ կինը մեր ազգի, պետության ու ընտանիքի կայացման գործում։ Նա է դարեր ի վեր շեն պահել ու պահպանել հայ օջախները՝ հույս ու լույս տարածելով ամենուր։  Մարտի ութին, Գեղհովիտի մշակույթի կենտրոնի աշխատակիցների նախաձեռնությամբ և բնակավայրի վարչական ղեկավար Ահարոն Խաչատրյանի ընկերակցությամբ կայացան անակնկալ այցելություններ համայնքի ամենատարեց կանանց․ Այցելեցին Չնաշխարիկ Ըխտոյանին (12.07.1933թ.), Վիկտոր Ոսկանյանին (10.10.1933թ.), Արաքսյա Մխիթարյանին (1.07.1933թ. Լեռնակերտ) և Շամամ Բարսեղյանին (01.07.1933թ. Լեռնակերտ)։ Մոտ մեկդարյա նրանց կյանքն անցել է պատերազմի, սովի, զրկանքների ու դժվարությունների ... Մանրամասն
08.03.25 Մարտունի համայնքի ղեկավարի ուղերձը՝ Կանանց տոնի առթիվ
ՀՀ Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի շնորհավորանքի խոսքը Կանանց տոնի առթիվ․   -Սիրելի՛ մայրեր, կանայք, քույրեր դուստրեր, ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները գարնանային այս գեղեցիկ ու ավանդական դարձած Կանանց տոնի` Մարտի ութի առթիվ։  Բոլորիս համար սրտամոտ ու հոգեհարազատ այս տոնը խորհրդանշում է Սուրբ Մայրությունը, Աստվածային սիրո ու Երկունքի հավերժությունը, քնքշությունն ու գեղեցկությունը։ Իսկ մենք մեզ միշտ հոգով ուժեղ ու մարմնով առողջ ենք զգում ձեր կողքին, ձեր գուրգուրանքի, քնքշության, հոգեբուխ ժպիտների, ամուր կամքի ու արարչագործ ձգտումների մեջ, որոնց շնորհիվ է միայն անխաթար մնում հազարամյակների խորքից եկող հայ ընտանիքների, հայ ազգի հարատեւ երթը։  Ավելորդ չէ նշել, ... Մանրամասն
07.03.25 Տոնական հրավեր

Մարտունի համայնքի հարգելի՛ բնակիչներ, մարտի 8-ին՝ ժամը 12։00-ին, Մարտունի քաղաքի մշակույթի կենտրոնում տեղի կունենա տոնական համերգ՝ նվիրված Կանանց միջազգային օրվան։ Սիրով հրավիրում ենք բոլորիդ։ Մուտքն ազատ է

06.03.25 ԵԽ կողմից կանցկացվի Լանդշաֆտի հերթական մրցանակաբաշխությունը
Տեղեկացնում ենք, որ Եվրոպայի խորհուրդը (ԵԽ) 2026թ. նշվող Լանդշաֆտի եվրոպական կոնվենցիայի (Կոնվենցիա) 25-ամյակի շրջանակում հայտարարել է Լանդշաֆտի մրցանակաբաշխություն, որին կարող են մասնակցել Կոնվենցիայի կողմ հանդիսացող երկրները (Հայաստանը կոնցենվիան վավերացրել է 2004թ.): ԵԽ Լանդշաֆտի մրցանակը կոչված է խթանել վարչատարածքային միավորների կայուն զարգացումը՝ բնապահպանական և սոցիալ-տնտեսական եվրոպական և միջազգային չափանիշներին համապատասխան, բարձրացնել հանրային իրազեկվածությունը լանդշաֆտների պաշտպանության կարևորության, դրանց դերի և փոփոխությունների վերաբերյալ, ինչպես նաև մեծացնել քաղհասարակության և հանրային մասնակցության դերը ՏԻՄ ոլորտում: Մրցանակը շնորհվում է լանդշաֆտների պաշտպանության, կառավարման ... Մանրամասն
05.03.25 Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագիր (տեսահոլովակ)
Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրից կարող են օգտվել Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված բանկերում և վարկային կազմակերպություններում վարկային պարտավորություն ունեցող այն անձինք, որոնց ունեցած բոլոր վարկերի մայր գումարների հանրագումարը դիմելու օրվա դրությամբ փոքր է 1 մլն դրամից, և այդ վարկերը դասակարգված են անհուսալի դասով առնվազն 3 տարի: Պարտադիր պայման է ֆորմալ, այսինքն՝ գրանցված զբաղվածություն ունենալը։ Աջակցությունը կլինի աշխատավարձից վարկի գծով հաշվարկված եկամտային հարկի գումարի չափով և կուղղվի շահառուի անհուսալի վարկային պարտավորության մարմանը․ այն կտրամադրվի առավելագույնը 24 ամիս ժամկետով` սկսած շահառու դառնալուն հաջորդող ամսվա 1-ից։ Շահառու ճանաչվելու դեպքում ... Մանրամասն
03.03.25 Ինչպե՞ս օգտվել կրթության և առողջապահության գծով սոցիալական ծախսերի փոխհատուցումից
Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնելու և եկամտային հարկ ունենալու դեպքում հաշվետու տարվա ընթացքում առողջապահության և/կամ կրթության գծով իրենց կողմից կատարված սոցիալական ծախսերի դիմաց կարող են օգտվել փոխհատուցման հնարավորությունից:Հաջորդիվ հարցուպատասխան ձևաչափով ներկայացվում է սոցիալական ծախսի փոխհատուցումից օգտվելու ընթացակարգը և քայլերի հաջորդականությունը - Սոցիալական կրեդիտի համակարգից կարելի է օգտվել ֆինանսական գործարքներն անկանխիկ իրականացնելու դեպքում։- Սոցիալական կրեդիտի համակարգից օգտվում են եկամտային հարկ վճարողները, ովքեր լրացրել են իրենց հայտարարագիրը։- Պետության այս քաղաքականությունը ներդրում է՝ ուղղված ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Ինչպես ներկայացնել եկամուտների հայտարարագիր
Գործարկվել է pay.e-community.am հարթակը
Ինչպես դիմել համայնքապետարան
Ի՞նչ անել "Օդային տագնապ" ազդանշանի ժամանակ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner