Այսօր: Չորեքշաբթի, 2 Ապրիլի 2025թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 303
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
02.04.25 Մարտունի համայնքում կանցկացվեն հանրային լսումներ
Մարտունի համայնքի հարգելի՛ բնակիչներ, ինչպես ամեն տարի՝ այս տարի ևս նախատեսված է մեր համայնքի բոլոր բնակավայրերում անցկացնել հանրային լսումներ՝ կապված 2026 թվականին համայնքում իրականացվելիք սուբվենցիոն ծրագրերի հետ։  Լսումները կմեկնարկեն մոտ մեկ շաբաթից․ Բնակավայրերում հանդիպումների օրն ու վայրը լրացուցիչ կհրապարակվի։   Խնդրում ենք ցուցաբերել ակտիվ մասնակցություն, որովհետև ձեր կարծիքը կարևոր է համայնքի սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների զարգացման գործում։
02.04.25 Ծնվում են նոր տիկնիկներ․ Մարտունու Արվեստի դպրոց

Մարտունու արվեստի դպրոցը պատրաստվում է տիկնիկային թատրոնի նոր ցուցադրության՝ «Կարմիր գլխարկ» հեքիաթի բեմականացմանը: Այս կապակցությամբ դպրոցի սաներն՝ իրենց ուսուցիչների հետ պատրաստեցին հեքիաթի հերոսներին՝ Կարմիր գլխարկին, տատիկին, գորշ գայլին ու նապաստակին։  

01.04.25 Ծովասարի մանկապարտեզում սկսվել է երեխաների հերթագրումը
Ծովասար բնակավայրի հարգելի´ բնակիչներ,  
սիրով տեղեկացնում ենք, որ առաջիկայում ձեր փոքրիկների առջև իր դռներները կբացի Ծովասարի մանկապարտեզը:  Երեխաներին պարտեզում ընդգրկելու համար հերթագրումն արդեն սկսվել է:  Գրանցման հղումը` 
31.03.25 Սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր
Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր:  Մինչ այս շահառուները անվճար բժշկական օգնության ու սպասարկման շրջանակներում տրամադրվող դեղերը ստանում էին իրենց պոլիկլինիկաներից կամ ամբուլատորիաներից, որոնք առողջության առաջնային պահպանման օղակը ձեռք է բերել գնումների մասին ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան հայտարարված մրցույթների արդյունքում:  Այս փոփոխությամբ` քաղաքացին կկարողանա դեղատնից ձեռք բերել դեղի` իր համար նախընտրելի առևտրային անունով դեղը` նույն ազդող նյութով: Դրանից հետո սահմանված առավելագույն գումարի չափով նախարարությունը կփոխհատուցի:  Հաշվի առնելով, որ ծրագիրը պիլոտային ... Մանրամասն
28.03.25 Շինարարական մրցույթի հրավեր
ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ՝ Ծակքար բնակավայրի մշակույթի կենտրոնի մասնակի վերանորոգման աշխատանքների համար։  Ծրագրի արժեքը կազմում է 43 միլիոն 743 հազար 826 դրամ։  Հայտերն ընդունվում են մինչև 2025 թվականի ապրիլի 2-ը։  Մանրամասները՝  http://gegharkunik.mtad.am/files/docs/83320.pdf
26.03.25 Մարտունի համայնքը կորցրեց Հայրենական պատերազմի վերջին վետերանին
Ապրելով երկրային մեկ ամբողջ դար, իր մահկանացուն կնքեց Հայրենական մեծ պատերազմի վերջին մարտունեցի ականատեսն ու մասնակիցը` Լիճք բնակավայրի բնակիչ Հրաչիկ Աղաջանի Պապեյանը։  
Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը, համայնքապետարանի աշխատակազմը, ցավակցում և իրենց զորակցությունն են հայտնում հարգարժան Հ․ Պապեյանի ընտանիքի անդամներին և մերձավորներին։   Հավերժ փառք...
25.03.25 Երանոսի մանկապարտեզում արդեն սկսվել է երեխաների հերթագրումը
Երանոս բնակավայրի հարգելի´ բնակիչներ,  
սիրով տեղեկացնում ենք, որ առաջիկայում ձեր փոքրիկների առջև իր դռներները կբացի Երանոսի մանկապարտեզը:  Երեխաներին պարտեզում ընդգրկելու համար հերթագրումն արդեն սկսվել է:  Գրանցման հղումը` https://martuni.am/Pages/KinderGarten/Application.aspx
24.03.25 Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման մասին
«Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության» ծրագիր․   «Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի» իրականացման հիմնական նպատակն է գյուղատնտեսության ապահովագրության մեխանիզմների հստակեցումը և ամբողջական համակարգի ներդրման արդյունքում գյուղատնտեսության ոլորտում ռիսկերի կառավարմանն ուղղված քաղաքականության իրականացումը:  Ծրագրով 2025 թվականի գյուղատնտեսական տարվա համար գյուղատնտեսությունում տնտեսավարողներին կտրամադրվի ապահովագրության պայմանագրով նախատեսված ապահովագրավճարի մինչև 80 (ներառյալ) տոկոսի չափով սուբսիդավորում։  2025 թվականին Կառավարությունը, ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Ինչպես ներկայացնել եկամուտների հայտարարագիր
Գործարկվել է pay.e-community.am հարթակը
Ինչպես դիմել համայնքապետարան
Ի՞նչ անել "Օդային տագնապ" ազդանշանի ժամանակ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner