2024 թվականի N_ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԵՐՔԻՆ ԳԵՏԱՇԵՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԲՆԱԿԻՉ ԴԱՆԻԵԼ ՌԱԶՄԻԿԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԱՌԿԱ ԹՎՈՎ ԵՐԿՈՒ ԲԱՐԴԻ ՏԵՍԱԿԻ ԾԱՌԵՐԸ ՀԱՏԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի և 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Մարտունի համայնքի Ներքին Գետաշեն բնակավայրի բնակիչ Դանիել Ռազմիկի Արզումանյանի 18.11.2024 թվականի դիմումը և Ներքին Գետաշեն բնակավայրի վարչական ղեկավարի 18.11.2024 թվականի №290 գրությունը՝ համայնքի ավագանին որոշում է.
- Համաձայնություն տալ հատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ներքին Գետաշեն բնակավայրի բնակիչ Դանիել Ռազմիկի Արզումանյանի բնակելի կառուցապատման հողամասում (հասցեն՝ Ներքին Գետաշեն բնակավայր, Ներքին Դուրան թաղամաս, 14-րդ փողոց, թիվ 48) առկա թվով երկու բարդի տեսակի ծառերը՝ նոր կառուցվող բնակելի տան շինարարությանը չխոչընդոտելու նպատակով։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
|
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)
|
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ
|
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(926.83 Կբ)
|
|
|
Նախագծի քննարկման արձանագրությունը |
|
|
|