Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում ընդգրկված` պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, անհատույց (մշտական) օգտագործման, վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրման կարգը հաստատելու մասին» №16-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետի պահանջը՝ համայնքի ավագանին որոշում է․
- Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Մադինա բնակավայրի վարչական սահմաններում ընդգրկված՝ պետական սեփականություն հանդիսացող 05-062-0671-0008 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության 3.8672 հա մակերեսով արոտավայրը 10 տարի ժամկետով մրցութային կարգով տրամադրել վարձակալության իրավունքով։
- Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Մադինա բնակավայրի վարչական սահմաններում ընդգրկված՝ պետական սեփականություն հանդիսացող 05-062-0635-0003 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության 13.4166 հա մակերեսով արոտավայրը 10 տարի ժամկետով մրցութային կարգով տրամադրել վարձակալության իրավունքով։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|