Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, 10-րդ հոդվածի 11-րդ մասի, 48-րդ հոդվածի, «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 35-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով, հիմք ընդունելով ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Լիճք բնակավայրի Ա-6 թաղամասի 1-ին փողոց, թիվ 89 հասցեի բնակիչ Լյուբա Նշանի Աղաբեկյանի առողջական խնդիրների պատճառով վիրահատվելու, սոցիալապես ոչ բարվոք վիճակում գտնվելու վերաբերյալ դիմումը՝ համայնքի ավագանին որոշում է․
- Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Լիճք բնակավայրի Ա-6 թաղամասի 1-ին փողոց, թիվ 89 հասցեի բնակիչ Լյուբա Նշանի Աղաբեկյանին տրամադրել որպես առողջապահական ծախսի փոխհատուցում 200000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ՝ կոնք-ազդրային հոդի հետ կապված վիրահատության նպատակով՝ հետագայում ներկայացնելով ծառայության ձեռքբերման անդորրագիրը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|