Այսօր: Ուրբաթ, 20 Սեպտեմբերի 2024թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 3
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 128
 

Զեկ. ԹԱԹՈՒԼ ԴԱՎԹՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջով՝ համայնքի ավագանին որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի բյուջեից սոցիալապես անապահով և կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված համայնքի ներքոնշյալ բնակիչներին տրամադրել դրամական օգնություններ՝
    1) Ձորագյուղ բնակավայրի բնակիչ Անտոն Մնացի Սողոյան – 150000 (հարյուր հիսուն հազար) դրամ.
    2) Լիճք բնակավայրի բնակիչ Սեդա Լևոնի Պռազյան – 97000 (իննսունյոթ հազար) դրամ։
  2. Մարզիչ Արաքս Մարգարյանին տրամադրել 300000 (երեք հարյուր հազար) դրամ՝ Ձորագյուղի մշակույթի կենտրոնում գործող կարատեի խմբակի մարզիկներ Խաչիկ Վասպուրակի Խլղաթյանի և Գրիգոր Իշխանի Սաֆարյանի՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում կայանալիք կարատեի պատանեկան առաջնությանը մասնակցելու նպատակով։
  3. Մարտունի համայնքի «Մարտունի քաղաքի Ս․ Մհերյանի անվան մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի սան Սիմոն Ռոմիկի Սիմոնյանին Եվրոպայի ավագ տարիքի պատանիների առաջնությունում հաղթող ճանաչվելու կապակցությամբ Սիմոն Ռոմիկի Սիմոնյանին և մարզիչ Գևորգ Սամվելի Սարգսյանին տրամադրել 200000-ական (երկու հարյուր հազարական) դրամ։ Սիմոն Սիմոնյանին տրամադրվող գումարը հատկացնել նրա ծնող Ռոմիկ Լիպարիտի Սիմոնյանին։
  4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ


Նախագիծ կազմող ՍՎԵՏԼԱՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner