17.09.25
Գեղարքունիքի մարզպետը դիտարկել է Մարտունի-Ներքին Գետաշեն մարզային նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքը
|
ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի հետ՝ մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի քաղաքաշինության պատասխանատուների ուղեկցությամբ, այցելել է Մարտունի համայնք, որտեղ դիտարկել է Մարտունի-Ներքին Գետաշեն մարզային նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքը։ 🏗 Ծրագրով նախատեսվում է հիմնանորոգել Մարտունի-Ներքին Գետաշեն ավտոճանապարհի երթևեկելի մասը՝ 3,4 կիլոմետր երկարությամբ և 35 հազար քառակուսի մետր մակերեսով, երկշերտ ասֆալտբետոնյա ծածկի տեղադրմամբ, նույն ճանապարհն իրար կապող Արգիճի գետի կամուրջը, կառուցել 2 կիլոմետր 300 մետր երկարության ու շուրջ 5000 քառակուսի մետր մակերեսով սալիկապատ մայթեր ու ջրահեռացման համակարգ։ Շինաշխատանքները ...
Մանրամասն |
|
17.09.25
Լեռնակերտ- Մադինա ավտոճանապարհն անանցանելի է !!
|
⛔️ Հարգելի՛ քաղաքացիներ, կապված Լեռնակերտ- Մադինա ավտոճանապարհի հիմնանորոգման հետ՝ տեղեկացնում ենք, որ սեպտեմբերի 16-ից սկսած՝ նշված ճանապարհահատվածը մի-քանի շաբաթով ❌ փակ կլինի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ⚠️ Հիմնանորոգման այս փուլում ընթանում են ավտոճանապարհի հենապատի կառուցման աշխատանքներ: Անցանելիությունը վերականգնվելու դեպքում՝ լրացուցիչ կտեղեկացվի։
|
|
16.09.25
Երիտասարդների համար «Gamechangers։ Earth Mode» 5-ամսյա ԱՆՎՃԱՐ կրթական ծրագրի մասին
|
Սիրելի՛ երիտասարդներ, ցանկանում ենք տեղեկացնել Գեղարքունիքի մարզում «Gamechangers։ Earth Mode» 5-ամսյա ԱՆՎՃԱՐ կրթական ծրագրի մեկնարկի մասին։ Ծրագիրը նախատեսված է Հայաստանի որոշ մարզերի 12-24 տարեկան երիտասարդների համար՝ Գեղարքունիքի մարզում այն ընդգրկում է Գավառ, Սևան, Մարտունի և Վարդենիս համայնքները (սակայն չի բացառվում նաև մարզի այլ բնակավայրերի և համայնքների երիտասարդների մասնակցությունը)։ «Gamechangers։ Earth Mode»-ը ներառում է երկու զուգահեռ ուսուցման խումբ (մասնակիցները կարող են ընտրել իրենց նախընտրած ուղղությունը)՝ խաղերի ստեղծում և մուլտիմեդիա տեխնոլոգիաներ, վերջինս ենթադրում է անիմացիոն հոլովակների, 2D/3D կերպարների և վիդեոբովանդակության ...
Մանրամասն |
|
16.09.25
Նոր հնարավորություն քաղաքացիների համար․ գործարկվել է «Տեսել եմ» հարթակը
|
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության նախաձեռնությամբ ստեղծվել է «Տեսել եմ» նոր հարթակը (https://teselem.am/ ) և նույնանուն բջջային հավելվածը, որն հասանելի է AppStore -ում և GooglePlay -ում։Այս հարմարավետ գործիքի շնորհիվ յուրաքանչյուր քաղաքացի կարող է ընդամենը մի քանի վայրկյանում համայնքապետարանին փոխանցել նկատած խնդիրները՝ կցելով լուսանկար, տեսանյութ, կարճ նկարագրություն և նշելով ճշգրիտ տեղադիրքը։Համայնքի աշխատակազմը ստանում է ուղարկված տվյալները և ձեռնարկում անհրաժեշտ քայլեր՝ խնդրին լուծում տալու համար։ Լուծման ընթացքի և արդյունքի մասին քաղաքացին անմիջապես տեղեկություն է ստանում։«Տեսել եմ» հարթակի նպատակը պարզ է․● ընդլայնել բնակչության մասնակցությունը ...
Մանրամասն |
|
15.09.25
Մեծ թափով հիմնանորոգվում է Մարտունի – Ներքին Գետաշեն 3,5 կմ երկարության ավտոճանապարհը
|
ՀՀ կառավարությունը 748 միլիոն 883,6 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Մյասնիկյան, Գ․ Զիրոյան և Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկից մինչև Ն. Գետաշեն բնակավայրի թիվ 2 միջնակարգ դպրոցի խաչմերուկ ավտոճանապարհի հիմնանորոգման համար։ • Կապալառու կազմակերպություն- «Շանթ-Սեյրան» ՍՊԸ • Պայմանագրի արժեք- 737․700․000 ՀՀ դրամ • Տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպություն- «ԱրցախՃան» ՍՊԸ • Ճանապարհի երկարություն- 3․5 կմ • Միջին լայնություն- 8 մետր • Ասֆալտապատում- 29․137 քմ • Սալարկում- 4․978 քմ Ծրագրի շրջանակում կիրականացվի վերոնշյալ ճանապարհի ...
Մանրամասն |
|
13.09.25
Մշտադիտարկում դպրոցների շինհրապարակներում (տեսանյութ)
|
ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի հետ մշտադիտարկում է անցկացրել Ն. Գետաշենի, Մադինայի և Լեռնակերտի դպրոցների շինհրապարակներում։ Դիտել տեսանյութը
|
|
12.09.25
ՏԵՂԵԿԱՑՈՒՄ
|
Տեղեկացվում է Մարտունի համայնքի ազգաբնակչությանը, որ մշակվել է «Տեսել եմ» հարթակը (https://teselem.am/), որի միջոցով քաղաքացիները կկարողանան իրենց նախընտրած համայնքապետարանին կամ ՀՀ ՏԿԵ նախարարությանը ներկայացնել տվյալ համայնքի տարածքում արձանագրված տարաբնույթ խնդիրները։ Նշյալ էլեկտրոնային գործիքների ստեղծման նպատակը տեղական ինքնակառավարմանը բնակչության մասնակցության ընդլայնումն է, այդպիսով նաև՝ ՏԻՄ-երի աշխատանքի արդյունավետության բարձրացումը։ Ձեր կողմից նկատելի տարաբնույթ խնդիրները համայնքներին իրազեկելու և դրանց արդյունավետ լուծումն ապահովելու նպատակով կարող եք մուտք գործել (https://teselem.am/) հարթակ, ցանկից ընտրել ձեր նախընտրած համայնքը և այնտեղ գրանցել ձեր հաղորդագրությունը։
|
|
11.09.25
Մշտադիտարկում շինհրապարակներում (տեսահոլովակ)
|
ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի հետ մշտադիտարկում է անցկացրել Մարտունի համայնքի շինհրապարակներում՝ հետևել Ներքին Գետաշենում ընթացող ասֆալտապատման և Մարտունի քաղաքի Երևանյան փողոցում կոյագծերի արդիականացման աշխատանքներին։ Դիտել տեսահոլովակը
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |