ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի աճուրդային հանձնաժողովը հայտարարում է համայնաքային սեփականություն հանդիսացող ներքոնշվող տրանսպորտային միջոցների բաց դասական եղանակով աճուրդ (Ցուցակը կից ֆայլում)։
Աճուրդը կկայանա 2025 թվականի հունիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Մարտունու համայնքապետարանի նիստերի դահլիճում (ք․Մարտունի Շահումյան-2, 4-րդ հարկ)։
Աճուրդին մասնակցել ցանկացողները ներկայացնում են հայտ, մասնակցության համար սահմանված չափով վճարի անդորագիր, անձնագիր (նույնականացման քարտ), իրավաբանական անձանց համար հիմնադիր փաստաթղթեր։
Մասնակցության վճարը սահմանվու է 5000 ՀՀ դրամ։
Նախավճարի չափը սահմանված է լոտի մեկնարկային գնի 50 տոկոսի չափով, որը վճարվում է աճուրդի անցկացման օրվան նախորդող երկու օրվա ընթացքում։
Աճուրդի քայլի չափը սահմանված է տվյալ լոտի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով։
Լոտերի նկատմամբ սահմանափակումներ չկան։
Հայտերն ընդունվում և մասնակիցների գրանցումը դադարեցվում է աճուրդի անցկացման օրվանից երեք աշխատանքային օր առաջ՝ մինչև 2025թ․ հունիսի 9-ի ժամը 11։00։
Աճուրդի կանոնակարգին, ինչպես նաև գույքի վերաբերյալ տվյալներին ծանոթանալու և հայտ ներկայացնելու համար դիմել Մարտունու համայնքապետարան (ք․Մարտունի, Շահումյան-2, հեռ․ +37426246060)։