Այսօր: Ուրբաթ, 21 Փետրվարի 2025թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 288
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



Թափուր աշխատատեղերի մրցույթ «Վերին Գետաշենի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
19/02/2025
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
18/03/2025
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հայտարարվում է մրցույթ ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Վերին Գետաշենի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում՝ երաժշտության դաստիարակի՝ 1,25 դրույքաչափով, հատուկ մանկավարժի՝ 0,5 դրույքաչափով թափուր աշխատատեղերը  համալրելու  համար:

Մրցույթին կարող է մասնակցել երաժշտության դաստիարակի և  հատուկ  մանկավարժի՝ թափուր պաշտոնին Կրթության և գիտության նախարարի 2024 թվականի մարտի 27-ի N 20-Ն հրամանով սահմանված տարիֆաորակավորման պահանջներին համապատասխանող անձը: Մրցույթը անցկացվելու է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ 22.10.2024թ-ի № 1981-Ա/2 հրամանի մշակված հարցաշարերի:  

Մրցույթին մասակցելու համար ներկայացնել՝

1) դիմում (Ձև 1).

2) կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ).

3) անձը հաստատող փաստաթուղթ.

4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում).

5) ինքնակենսագրություն (Ձև 4).

6) մեկ լուսանկար` 3x4 չափի.

7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ.

8) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական.

9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում)։

Մրցույթը տեղի կունենա 2025 թվականի  մարտի  24-ին  ժամը՝ 1400 -ին «Վերին Գետաշենի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում,  հասցեն՝ ՀՀ Գեղարքունիքի մարզ  Մարտունի համայնք Վերին Գետաշեն բնակավայր 13-րդ փողոց 4 շենք։Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ընդունվում են 19022025թ-ից մինչև 18032025թ ներառյալ, ամեն օր ժամը 10:00 - 18:00 բացի շաբաթ, կիրակի  և այլ ոչ   աշխատանքային օրերից:

Հասցե՝ ՀՀ Գեղարքունիքի մարզ,Մարտունի համայնք , Վերին Գետաշեն բնակավայր 13-րդ փողոց 4 շենք։

Էլեկտրոնային փոստի հասցե՝ mankapartez21@mail.ru։

Տեղեկությունների համար զանգահարել  +374 94029764 ։

Տնօրեն՝ Թամարա Կարապետյան։

Բոլորը
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Ինչպես ներկայացնել եկամուտների հայտարարագիր
Գործարկվել է pay.e-community.am հարթակը
Ինչպես դիմել համայնքապետարան
Ի՞նչ անել "Օդային տագնապ" ազդանշանի ժամանակ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner