Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքապետարանը հայտարարում է մրցույթ համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի առաջին կարգի մասնագետի (ծածկագիր` 3.2-4), ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի առաջին կարգի մասնագետի (ծածկագիր` 3.2-5), իրավաբանական բաժնի առաջին կարգի մասնագետի (ծածկագիր` 3.2-10), քարտուղարության, անձնակազմի կառավարման, տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի առաջին կարգի մասնագետի (ծածկագիր` 3.2-11), աշխատակազմի առաջին կարգի մասնագետի (ծածկագիր` 3.2-16, Ծակքար բնակավայր), աշխատակազմի առաջին կարգի մասնագետի (ծածկագիր` 3.2-17, Ծովասար բնակավայր), աշխատակազմի առաջին կարգի մասնագետի (ծածկագիր` 3.2-26) և աշխատակազմի առաջին կարգի մասնագետի (ծածկագիր` 3.2-28) թափուր պաշտոնները զբաղեցնելու համար։
Փաստաթղթերն ընդունվում են Մարտունու համայնքապետարանի աշխատակազի քարտուղարության, անձնակազմի կառավարման, տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնում (ք․ Մարտունի, Շահումյան 2, 3-րդ հարկ) ամեն օր, ժամը 9:00-ից մինչև 18:00, բացի հանգստյան օրերից:
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը՝ 2024 թվականի ապրիլի 17-ը ներառյալ։