Հայտարարվում է մրցույթ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի «Ներքին Գետաշենի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում երաժշտության դաստիարակի մեկ դրույքով թափուր աշխատատեղը համալրելու համար:
Մրցույթին կարող է մասնակցել երաժշտության դաստիարակի թափուր պաշտոնին Կրթության և գիտության նախարարի 2011 թվականի ապրիլի 26-ի N 416-Ն հրամանով սահմանված տարիֆաորակավորման պահանջներին համապատասխանող անձը: Մրցույթի անցկացվելու է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ 25.03.2022թ-ի № 471-Ա/2 հրամանի մշակված հարցաշարերի:
Մրցույթին մասակցելու համար ներկայացնել՝
1) դիմում (Ձև 1).
2) կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ).
3) անձը հաստատող փաստաթուղթ.
4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում).
5) ինքնակենսագրություն (Ձև 4).
6) մեկ լուսանկար` 3x4 չափի.
7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ.
8) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական.
9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում)։
Մրցույթը տեղի կունենա 2023 թվականի հուլիսի 26-ին ժամը 1400-ին «Ներքին Գետաշենի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում, հասցեն՝ Հայաստանի Հանրապետություն Գեղարքունիքի մարզ, Մարտունի համայնքի Ներքին Գետաշեն բնակավայր Կենտրոն թաղ. 5-րդ փողոց, շենք 13:
Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ընդունվում են 2023 թվականի հունիսի 22-ից մինչև 2023 թվականի հուլիսի 20-ը ներառյալ, ամեն օր ժամը 10:00- 18:00-ը բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:
Հասցե՝ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ, Մարտունի համայնքի Ներքին Գետաշեն բնակավայր Կենտրոն թաղ. 5-րդ փողոց, շենք 13:
Էլեկտրոնային փոստի հասցե՝ arminenersisyan93@mail.ru։
Տեղեկությունների համար զանգահարել +374 98247775 ։
Տնօրեն՝ Արմինե Ներսիսյան։