ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքապետարանը կազմակերպում էստորևներկայացվող համայնքային և պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասերի վարձակալության իրավունքով տրամադրման մրցույթ՝ 10-25 տարի ժամկետով:
Մրցույթին մասնակցել ցանկացողները մինչև 2025թ. մայիսի 20-ին ժամը 18:00 կարող են ներկայացնել մասնակցության հայտ, մրցույթի անցկացման օրը վճարում են 5000 ՀՀ դրամ մասնակցության վճար և տվյալ հողամասի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով նախավճար: Մրցույթը կկայանա 2025թ. մայիսի 23-ին, ժամը 10:30-ին Մարտունու համայնքապետարանի վարչական շենքի 4-րդ հարկի դահլիճում: Մրցույթում հաղթող կճանաչվի առավելագույն գին առաջարկած մասնակիցը:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Մարտունու համայնքապետարան: Հասցեն՝ ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի Շահումյան 2, հեռախոս՝ 060743401, 093716713, Էլ. հասցե՝ info@martuni.am
Հողամասերի աղյուսակը՝ կից ֆայլում