Հայտարարվում է մրցույթ « Վարդաձորի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում մեթոդիստի 0.5 հաստիքային միավորով, ֆիզհրահանգչի 0.75 հաստիքային միավորով, երաժշտության դաստիարակի 0.75 հաստիքային միավորով թափուր աշխատատեղերը համալրելու համար:
Մրցույթին կարող են մասնակցել մեթոդիստի, ֆիզհրահանգչի, երաժշտության դաստիարակի թափուր պաշտոններին Կրթության և գիտության նախարարի 2011 թվականի ապրիլի 26-ի N 416-Ն հրամանով սահմանված տարիֆաորակավորման պահանջներին համապատասխանող անձինք: Մրցույթն անցկացվելու է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ 25.03.2022թ-ի № 471-Ա/2 հրամանի մշակված հարցաշարերի:
Մրցույթին մասակցելու համար ներկայացնել՝
1) դիմում (Ձև 1).
2) կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ).
3) անձը հաստատող փաստաթուղթ.
4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում).
5) ինքնակենսագրություն (Ձև 4).
6) մեկ լուսանկար` 3x4 չափի.
7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ.
8) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամզինվորական կցագրման վկայական.
9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում)։
Մրցույթը տեղի կունենա 2023 թ հուլիսի 14-ին՝ ժամը 1400-ին «Վարդաձորի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում, հասցեն՝ Մարտունի համայնքի Վարդաձոր բնակավայր Ալաշկերտ փողոց շենք 16/1։ Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ընդունվում են 2023 թվականի հունիսի 12-ից մինչև հուլիսի 10-ը ներառյալ, ամեն օր ժամը 10:00- 18:00-ը բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:
Հասցե՝ Մարտունի համայնքի Վարդաձոր բնակավայր Ալաշկերտ փողոց 16/1
Էլեկտրոնային փոստի հասցե՝ vardadzori-mankapartez@mail.ru
Տեղեկությունների համար զանգահարել +374 77671330
Տնօրեն՝ Ռուզաննա Կարինյան