Մարտունի համայնքի հարգելի՛ ջրօգտագործողներ,
նկատվող հավանական սակավաջրության պայմաններին դիմակայելու նպատակով՝ ներկայացնում ենք ՀՀ կառավարության 14.10.2021թ. N1695-Լ որոշմամբ հաստատված, մինչև 3 հա հողատարածքներում կաթիլային, անձրևացման ոռոգման համակարգերի ներդրման դեպքում ջրօգտագործողներին ոռոգման ջրի վարձավճարի փոխհատուցման ծրագիրը:
Մինչև 3 հա հողատարածքներում կաթիլային, անձրևացման ոռոգման համակարգերի ներդրման դեպքում ջրօգտագործողներին ոռոգման ջրի վարձավճարի փոխհատուցման ծրագիրը նպատակաուղղված է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական մշակաբույսերով զբաղեցված մինչև 3 հա հողատարածքներում կաթիլային, անձրևացման ոռոգման արդի համակարգերում ներդրում կատարած ջրօգտագործողների ընկերությունների անդամներին 5 տարի ժամկետով ոռոգման ջրի վարձավճարի պետական աջակցություն ցուցաբերելուն, որի միջոցով կխթանվի գյուղատնտեսական հողատարածքներում ոռոգման արդյունավետ եղանակների կիրառումը:
Կաթիլային, կամ անձրևացման ոռոգման համակարգերի ներդրման արդյունքում ոռոգման ջրի սպառման ծախսը կնվազի 2-3 անգամ:
Մանրամասները՝ կից փաստաթղթում