Մարտունի համայնքի հարգելի՛ բնակիչներ,
հաշվի առնելով 2021-2022 թվականներին թունաքիմիկատներով թունավորումների վիճակագրական տվյալները, ինչպես նաև գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկը, ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետությունում թունաքիմիկատներով թունավորման կանխարգելման վերաբերյալ հուշաթերթը (կից ֆայլում)։
Ի՞նչ է թունաքիմիկատը․
-թունաքիմիկատը թունավոր նյութ է, որը նախատեսված է վնասակար օրգանիզմների, օրինակ՝ մոլախոտերի, կրծողների, սնկերի, վնասատու միջատների ոչնչացման համար: «Գյուղատնտեսական թունաքիմիկատ»-ը ներառում է վնասատուների դեմ պայքարի նպատակով օգտագործվող մի շարք նյութեր, այդ թվում միջատասպան, մոլախոտասպան, սնկասպան և մկնասպան պատրաստուկներ: