Այսօր: Երեքշաբթի, 15 Հուլիսի 2025թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 63
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



Մրցույթ «Գեղհովիտի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում ֆիզդաստիարակի թափուր աշխատատեղը համալրելու համար
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Հայկ Հովհաննիսյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
18/07/2022
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
12/08/2022
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայտարարվում է մրցույթ ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Գեղհովիտի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում ֆիզդաստիարակի 0.75 դրույքով թափուր աշխատատեղը համալրելու համար:

Մրցույթին կարող է մասնակցել ֆիզդաստիարակի թափուր պաշտոնին Կրթության և գիտության նախարարի 2011 թվականի ապրիլի 26-ի N 416-Ն հրամանով սահմանված տարիֆաորակավորման պահանջներին համապատասխանող անձը: Մրցույթը անցկացվելու է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ 25.03.2022թ-ի N 471-Ա/2 հրամանի մշակված հարցաշարերի:  

Մրցույթին մասնակցելու համար ներկայացնել՝

1)     դիմում (Ձև 1).

2)    կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ).

3)    անձը հաստատող փաստաթուղթ.

4)    աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում).

5)    ինքնակենսագրություն (Ձև 4).

6)    մեկ լուսանկար` 3x4 չափի.

7)    այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ.

8)    Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական.

9)    հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում)։

Մրցույթը տեղի կունենա օգոստոսի 17-ին՝ ժամը 13։00 ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Գեղհովիտի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում,  հասցեն՝ Մարտունի համայնքի Գեղհովիտ բնակավայր 5-րդ փողոց, 56 շենք։ Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ընդունվում են հուլիսի 18-ից մինչև օգոստոսի 12-ը ներառյալ, ամեն օր ժամը 10:00-17:00-ը բացի շաբաթ, կիրակի  և այլ ոչ   աշխատանքային օրերից:

Հասցե՝ Մարտունի համայնքի Գեղհովիտ բնակավայր, 5-րդ փողոց, 56 շենք։

Էլեկտրոնային փոստի հասցե՝ geghhovitimankapartez@gmail.com ։

Տեղեկությունների համար զանգահարել  +374 93921818 ։

Տնօրեն՝ Ծաղիկ  Սարգսյան։

Բոլորը
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Ինչպես ներկայացնել եկամուտների հայտարարագիր
Գործարկվել է pay.e-community.am հարթակը
Ինչպես դիմել համայնքապետարան
Ի՞նչ անել "Օդային տագնապ" ազդանշանի ժամանակ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner