Այսօր: Հինգշաբթի, 9 Մայիսի 2024թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 226
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
08.05.24 Սեմինար-պարապմունք Մարտունու համայնքապետարանում
Մայիսի 7-ին Մարտունու համայնքապետարանում կայացավ սեմինար-պարապմունք, որի նպատակն էր օգնություն ցուցաբերել համայնքներին՝ աղետների ռիսկի կառավարման և քաղաքացիական պաշտպանության պլանների կազմման գործընթացում։ 
Սեմինարը վարում էր ՀՀ ՆԳՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի դասախոս Հովհաննես Եմիշյանը, որը ներկայացրեց համայնքի աղետների ռիսկի կառավարման պլանի իրավական հիմքերը, բաղկացուցիչ մասերը, նպատակները և գործնական կիրառման մեխանիզմները։
08.05.24 Այսօր Երկրապահի օրն է
Մայիսի 8-ը որպես Երկրապահի օր նշելու որոշումը կայացվել է Երկրապահ կամավորականների միության 3-րդ համագումարում՝ 1997 թվականի նոյեմբերին։
2002-ից այս տոնն ընդգրկվել է ՀՀ պետական տոնացույցում։
ԵԿՄ-ն ստեղծվել է 1993 թվականին: Կազմակերպությունն ունի զինանշան (թևերը բացած արծիվ, ներքևում սուր և վահան՝ հավերժության նշանով) մարտական դրոշ, օրհներգ: 
Միության հիմնական նպատակներն ու խնդիրներն են՝ աջակցել հայրենիքի բարգավաճման և հայ ժողովրդի անվտանգության ապահովման գործին, օժանդակել ՀՀ զինված ուժերի հզորացմանը, դեռահասների ու երիտասարդների ռազմահայրենասիրական դաստիարակությանը, նպաստել հաշմանդամ, զոհված և անհայտ կորած ազատամարտիկների ընտանիքների սոցիալական պայմանների բարելավմանը և այլն:
08.05.24 Գեղարքունիքի մարզպետը Մարտունու համայնքապետարանում անցկացրեց խորհրդակցություն
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Մարտունու համայնքապետարանում խորհրդակցություն անցկացրեց համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի և բնակավայրերի վարչական ղեկավարների մասնակցությամբ՝ նրանց հետ քննարկելով մի շարք առաջնահերթ ու կարևոր նշանակության հարցեր։ Կարեն Սարգսյանն անդրադարձավ Մարտունի համայնքում 2023 թվականին իրականացված աշխատանքների արդյունքներին, ընդերքօգտագործման, գյուղնշանակության հողերի նպատակային օգտագործման, անասնահամաճարակային միջոցառումների իրականացման, գործող աղբավայրերի կառավարման, հիմնանորոգման կամ կառուցման փուլերում գտնվող մանկապարտեզների շահագործման ժամկետների, ավարտված շինարարությունների երաշխիքային ժամկետների դիտարկման, սեփական եկամուտների հավաքագրման, ապառքների գանձման, ... Մանրամասն
07.05.24 Ջերմուկում կկայանա շախմատի պատանեկան միջազգային մրցաշար
Հարգելի՛ շախմատասերներ, Հայաստանի շախմատի ակադեմիան Շախմատի ակադեմիայի ակումբի հետ համատեղ 2024թ. հունիսի 9-17-ը կազմակերպում է Ստեփան Ավագյանի հուշամրցաշար՝ պատանեկան միջազգային մրցաշար, տարբեր տարիքային խմբերով, շվեյցարական մրցակարգով, 9 խաղափուլով։  Հուշամրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 2 500 000 ՀՀ դրամ: Մրցաշարերում 1-3-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցները կպարգևատրվեն մեդալներով և պատվոգրերով։  Մրցաշարի անցկացման վայրը՝ քաղաք Ջերմուկ, «Ջերմուկ Աշխարհ» առողջարանային համալիր։ Մանրամասները ներկայացված են նկարներում
07.05.24 «ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԳԱՎԱԹ» սիրողական լողի մրցաշար 2024
2024 թվականի օգոստոսին Սևանա լճում անցկացվող «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԳԱՎԱԹ» սիրողական լողի մրցաշարի կանոնակարգը և մասնակցության հայտի օրինակելի ձևը․ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 2024 ԹՎԱԿԱՆԻՆ ԱՆՑԿԱՑՎՈՂ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԳԱՎԱԹ» ՍԻՐՈՂԱԿԱՆ ԼՈՂԻ ՄՐՑԱՇԱՐԻ 1. ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ 1. 2024 թվականին անցկացվող «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարի (այսուհետ՝ Մրցաշար) նպատակն է՝1) մասսայականացնել լող մարզաձևը Հայաստանի Հանրապետությունում,2) բնակչության տարբեր տարիքային խմբերի առօրյայում արմատավորել ֆիզիկական վարժություններով մշտապես զբաղվելու, առողջ կենսակերպի գաղափարը։ 2. Խնդիրներն են՝ 1) զանգվածային ... Մանրամասն
06.05.24 Թափառող կենդանիների վնասազերծման աշխատանքներ Մարտունի համայնքում
Մարտունի համայնքի հարգելի՛ քաղաքացիներ, 
մեր համայնքում այս պահին ընթանում են թափառող շների վնասազերծման աշխատանքներ։ Հաշվի առնելով Մարտունի համայնքի տարածքում թափառող շների թվի ավելացումը և քաղաքացիների դիմումները՝ գլխաքանակի կարգավորման նպատակով մինչև մայիսի 17-ը կիրականացվեն ստերջացման աշխատանքներ։ Նախազգուշացվում է համայնքի բնակչությանը՝ ովքեր ունեն իրենց խնամքի տակ գտնվող շներ, խնդրվում է պահել փակ տարածքներում, տերերի հսկողության տակ։ Ծրագիրն իրականացնող կազմակերպությունը բռնված և տեղափոխված կենդանիների համար պատասխանատու չէ։
05.05.24 Մարտունիում հաստատված արցախցի 40 կին վերամասնագիտացել է
«Մարտունու կանանց համայնքի խորհուրդ» ՀԿ-ի, Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի (ԵՆԿ) Հայաստանի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյանի ֆինանսավորմամբ արցախցի 20 կանայք մասնակցել են կարուձևի, մատնահարդարման, վարսահարդարման, դիմահարդարման և խոհարարության դասընթացների։
04.05.24 Ուժեղ և բանիմաց սերունդ, նշանակում է Ուժեղ Հայաստան (տեսանյութ)
Մշակութային կյանքը Ներքին Գետաշենում աշխուժացել է։ Երիտասարդությունը, ՏԻՄ-ը և բարերար անհատները միասնական ուժեր են գործադրում։ Մշակույթի տանը գործում են կարատեի, շախմատի, պարի, ֆիթնեսի, նկարչության, ըմբշամարտի, դհոլի խմբակները, գրադարանը։ Այստեղ է հաստատված նաև ՈՄԱ Մարտունին։    Դիտել տեսանյութը
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Ինչպես ներկայացնել եկամուտների հայտարարագիր
Գործարկվել է pay.e-community.am հարթակը
Ինչպես դիմել համայնքապետարան
Ի՞նչ անել "Օդային տագնապ" ազդանշանի ժամանակ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner